Yerevan, 05.February.2026,
00
:
00
BREAKING


«168 ժամ». Պուտինը վաճառեց ՀՀ ԱԺ ընտրությունների արդյունքը

POLITICS

«168 ժամ» թերթը գրում է. «Հայ-ռուսական միացյալ զորամիավորում ստեղծելու մասին համաձայնագիրը, որի շուրջ բանակցելու հանձնարարական է տվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, եւ որը կստորագրվի առաջիկայում «բանակցվելուց» հետո, իմա՝ ռուսական տարբերակով, դժգոհություն է առաջացրել Հայաստանի որոշ քաղաքական ուժերի, փորձագետների շրջանում։ Դրան դեմ արտահայտվողները նշում են, որ դա Հայաստանի ինքնիշխանությունը նվազեցնող հերթական համաձայնագիրն է դառնալու, որ պատերազմական իրավիճակում միացյալ զորամիավորման հրամանատարությունն անցնելու է Ռուսաստանին։

Բերվում են բազմաթիվ այլ փաստարկներ, որոնք բոլորը նույնի մասին են՝ Հայաստանը Ռուսաստանին է հանձնում ինքնիշխանության փշրանքներից հերթականը։ Մյուս կողմից՝ սակայն, այս եւ նման համաձայնագրերը հայ-ռուսական հարաբերությունների օբյեկտիվ արտացոլումն են։ Համաձայնագրերը կամ այլ փաստաթուղթն ընդամենը ֆորմալացնում են այն, ինչը կազմում է հայ-ռուսական հարաբերությունների բովանդակությունը։

Իսկ բովանդակությունն այդ, լայն իմաստով, հանգում է նրան, որ Հայաստանում գործնականում ամեն ինչն  ու ամենայնն է միացյալ՝ Ռուսաստանի հետ, բնականաբար։ Կա՞ արդյոք Հայաստանում պետական ու հանրային կառավարման որեւէ ինստիտուտ, որեւէ գերատեսչություն կամ որեւէ այլ միավոր, որտեղ Ռուսաստանը չունի կամ ցանկության ու անհրաժեշտության դեպքում չի ունենա «վերահսկիչ փաթեթ»։ Պատասխանը միանշանակ բացասական է։

Հայաստանի քաղաքական համակարգում ներկայացված ուժերի մեծ մասն ու պետական կառավարման համակարգը՝ գործնականում ամբողջությամբ, ռուսական են։ Պարզապես դա ամենօրյա ռեժիմում չի զգացվում, սակայն ցանկացած պահի, երբ պահանջի Ռուսաստանի շահը, Հայաստանի ցանկացած կառույց՝ սկսած ԱԱԾ-ից մինչեւ Արտակարգ իրավիճակների նախարարություն ու Ոստիկանություն, հնազանդորեն կկատարի այն, ինչ պետք է Ռուսաստանին։ Պետական կառավարման համակարգում ռուսականության առաջատարը, իհարկե, Արտգործնախարարությունն է, որը Հայաստանի շահով առաջնորդվում է միայն այն դեպքում, երբ դա չի հակասում Ռուսաստանի շահին։ Իսկ քանի որ այդպիսի դեպքերը եզակի են, Արտգործնախարարությունը գործնականում վերածվել է Ռուսաստանի ԱԳՆ-ի մասնաճյուղի կամ հայ-ռուսական դիվանագիտական «միացյալ զորամիավորման»։

Նույն իրավիճակը Զինված ուժերում է՝ կրկին այնպիսի բացառություններով, որոնք ընդամենը հաստատում են ռուսականության օրինաչափությունը։ Ավելին՝ բանակի ռուսականությունը ոչ միայն չի թաքցվում, այլ անգամ ներկայացվում է՝ որպես առավելություն։ Հայաստանը, մեծ հաշվով, վերածվել է Ռուսաստանի հետ համատեղ միավորման, որին ինքնասփոփանքով անվանում ենք պետություն։ Դա տեղի է ունեցել տարիների ընթացքում, հետեւողականորեն, նշույլ առ նշույլ Հայաստանի ինքնիշխանության հանձնման կամ բռնազավթման միջոցով։

Տեղի է ունեցել դա, որովհետեւ Հայաստանի բոլոր իշխանությունների համար Ռուսաստանի հետ հարաբերություններում կարեւոր է եղել ու է իշխանության «հրամանատարության» պահպանումը, ինչի դիմաց նրանք զիջել են անգամ ազգային անվտանգության համար կենսական կառույցներում «հրամանատարությունն» ամենատարբեր պայմանագրերով ու համաձայնագրերով։

Առջեւում ընտրություններ են, եւ կրկին ակտուալ է տեղապահության հրամանատարության հարցը, հրամանատարությունը հերթական անգամ Պուտինից գնելու խնդիրը, ինչի դիմաց վճարվում է ինքնիշխանության հերթական կտորով։ Այս անգամ՝ բանակային մի կորպուսի տեսքով։ Հասարակության համար՝ մի ամբողջ կորպուսի, իշխանության համար՝ ընդամենը մի կորպուսի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live