ՄԱԿ-ն ու ՇՀԿ-ն մտադիր են համագործակցություն զարգացնել
INTERNATIONAL NEWSՄԱԿ գլխավոր վեհաժողովը ընդունել է բանաձեւ, որը նվիրված է ՄԱԿ-ի ու Շանհայի համագործակցության կազմակերպության միջեւ փոխգործակցության հարցերին։ Կազմակերպությունն ունի վեց անդամ՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը, Չինաստանն ու Ղրղզստանը։ ՇՀԿ գլխավոր քարտուղար Ռաշիդ Ալիմովի խոսքով բանաձեւի ընդունումը նշանավորում է ՄԱԿ-ի հետ գործընկերային հարաբերությունների զարգացման նոր փուլի սկիզբ։
«2004-ի սկզբից ՇՀԿ-ն ՄԱԿ-ում դիտորդի կարգավիճակ ունի։ 2010-ի ապրիին ընդունվել է ՇՀԿ ու ՄԱԿ-ի քարտուղարությունների միջեւ համագործակցության մասին հռչակագիր»,- ասել է նա։
Ալիմովի խոսքով, ՄԱԿ-ում նոյեմբերի 22-ին տեղի կունենա բարձր մակարդակի հատուկ միջոցառում՝ նվիրված համագործակցության գործնական հարցերին։ Նա նաեւ հայտնել է, որ մոտ ժամանակներս Աստանայում ՇՀԿ գագաթնաժողովի ժամանակ կազմակերպությունը երկու նոր անդամ կընդունի՝ Պակիստանը ու Հնդկաստանը։
			
			
			
			
			
				
			
			
			


