Գերմանիայի ֆինանսների նախարարը Բրիտանիային կոչ է արել դեմպինգով չզբաղվել
INTERNATIONAL NEWSԳերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն հիշեցրել է Մեծ Բրիտանիային, որ երկիրը դեռ ԵՄ կազմում է ու չպետք է դեմպինգով զբաղվի՝ կտրուկ նվազեցնելով կորպորատիվ հարկային դրույքը։ «Մեծ Բրիտանիան դեռ ԵՄ անդամ է ու ենթարկվում է եվրոպական օրենքներին»,- շեշտել է նա։ Ֆինանսների նախարարը հիշեցրել է, որ Լոնդոնը հենց նման պարտավորություն էր ստանձնել թուրքական Անթալիա նահանգում տեղի ունեցած G20 գագաթնաժողովի ժամանակ, 2015-ին, հայտնում է DW–ն։
Ավելի վաղ՝ այդ օրը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտնել էր, որ մտադիր է կորպորատիվ հարկի նվազեցման օգնությամբ դիմակայել տնտեսական աճի նվազման միտումին, որը նկատվում է ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու մասին հանրաքվեից հետո։ Ըստ ավելի վաղ ներկայացված կառավարական ծրագրի՝ հարկային դրույքի մակարդակը պետք է հասնի G20 երկրների ամենացածր ցուցանիշին՝ մինչեւ 2020թ․ 20 տոկոսից իջնելով 17 տոկոսի։
Միաժամանակ, մի շարք լրատվամիջոցների տվյալներով՝ Մեյը դիտարկում է կորպորատիվ հարկը մինչեւ 15 տոկոս նվազեցնելու տարբերակը, եթե ԱՄՆ ապագա նախագահ Դոնալդ Թրամփը համապատասխան որոշում կայացնի։
Չնայած մտահոգություններին՝ Եմ կազմից Բրիտանիայի դուրս գալու որչոշումից հետո տիրող անվստահության մթնոլորտը դետ բացասական ազդեցություն չի թողել երկրի տնետսության զարգացման վրա։ Միացյալ Թագավրության ՀՆԱ-ն հուլիս – սեօպտեմբերի ամիսներին նույնիսկ աճել է 0․5 տոկոսով, հայտնել է ONS վիճակագրական գերատեսչությունը։
			
			
			
			
			
				
			
			
			


