Պուտինը խոստովանել է, որ միշտ չի հասկանում ՆԱՏՕ–ի տրամաբանությունը
INTERNATIONAL NEWSՄոսկվան ՆԱՏՕ–ի ընդլայնման կապակցությամբ մտահոգվում է, քանի որ դաշինքում որոշումներ կայացնելիս Վաշինգթոնն առանցքային դերի ունի։ Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «Ինտերֆաքս»–ը։
«Ինչու՞ ենք մենք այդպես սուր արձագանքում ՆԱՏՕ–ի ընդլայնմանը։ Մեզ մտահոգում է որոշումներ կայացնելու պրակտիկան»,– ասել է Պուտինը «Ուկրաինան կրակի մեջ» ֆիլմի համար ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունին տված տված հարցազրույցում։
Պուտինի խոսքով՝ երբ ինչ–որ երկիր դաշինքի անդամ է դառնում, նրա համար շատ դժվար է դառնում ԱՄՆ–ի պես խոշոր պետության ճնշմանը դիմակայելը։
Պատասխանելով հարցին, թե ինչ հետեւանքների կհանգեցներ Սեւաստոպոլում ՆԱՏՕ–ի կամ ԱՄՆ–ի կողմից ռազմաբազայի գրավումը, ՌԴ նախագահն ասել է, որ դրանք շատ ծանր կլինեին։
Նա խոստովանել է, որ միշտ չի հասկանում ՆԱՏՕ–ի տրամաբանությունը։ Պուտինի խոսքով՝ դաշինքի ղեկավարությունն օգտագործում է արտաքին թշնամու կերպարը «այսպես կոչված ատլանտյան ճամբարում կարգուկանոն պահելու համար»։ Եվ Իրանը չի համապատասխանում այդ դերին, ասել է ՌԴ նախագահը։ «Ինչու՞ ենք մենք այդքան սուր արձագանքում ՆԱՏՕ–ի ընդլայնմանը։ Երբ որ մի երկիր ՆԱՏՕ–ի անդամ է դառնում, նրա համար շատ դժվար է լինում դիմադրել այնպիսի խոշոր պետության ճնշմանը, ինչպիսին ԱՄՆ է»,– ասել է Պուտինը։
			
			
			
			
			
				
			
			
			


