Քրեական հեղինակություն, նորատուսցի Ալիկը կալանավորվեց
SOCIETYԱրաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ քիչ առաջ կալանավորվել է քրեական հեղինակություն, Նորատուսցի Ալիկը:
Նրան մեղադրանք է առաջադրվել Մուշեղ Մուշեղյանի սպանությունը դրդելու համար: Մուշեղյանը հիշեցնենք, որ սպանվել է նոյեմբերի 13-ին Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահում:
Նորատուսցի Ալիկի ընկերոջը՝ Արմեն Գասպարյանին (Բդո), մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով՝ նախապատրաստվող ծանր հանցագործության մասին իմանալ-չհայտնելու համար:
Ընդհանուր առմամբ՝ այս աղմկոտ սպանության գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 5 անձի, որոնց թվում է նաեւ Չարբացխի Գեղամը:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



