Հալեպի արեւելյան մասում հարձակումների պատճառով գործող հիվանդանոցներ չեն մնացել. ԱՀԿ
SOCIETYՍիրիայի Հալեպ քաղաքի արեւելյան մասում ոչ մի գործող հիվանդանոց չի մնացել այն հարձակումների պատճառով, որոնց վերջին շաբաթվա ընթացքում ենթարկվել են բժշկական հաստատությունները: Նոյեմբերի 20-ին այս մասին հաղորդել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ավելի քան 250 հազար տղամարդիկ, կանայք եւ երեխաներ, ովքեր ապրում են Արեւելյան Հալեպում, այժմ հիվանդանոցային խնամքից օգտվելու հնարավորություն չունեն այն գրոհների հետեւանքով, որոնց վերջին շաբաթվա ընթացքում ենթարկվել են մնացած բժշկական հիմնարկությունները»,- նշել են ԱՀԿ-ում: Կազմակերպությունն ըստ որում վկայակոչում Է այն տեղեկությունները, որոնք ստացվել են Սիրիայում իր «գործընկերներից», որոնք հաղորդել են, որ «ոչ մի հիվանդանոց չի գործում քաղաքի պաշարված շրջանում»:
Հաղորդվում Է, որ Սիրիայում ԱՀԿ-ի ներկայացուցիչ Էլիզաբեթ Հոֆը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կիրազեկի երկրում առողջության պահպանման ոլորտի դրության մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը` AFP/Getty Images



