Թրամփի պաշտոնակալությունից հետո Օբաման ընտանիքի հետ կմեկնի արձակուրդ
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման պատմել Է, որ պլանավորում Է պետության ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնակալությունից անմիջապես հետո արձակուրդ ուղեւորվել կնոջ հետ եւ ժամանակ անցկացնել դուստրերի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Առաջիկա երկու ամսի իմ պլանները, իհարկե, աշխատանքս ավարտելն Է, իսկ հետո Միշելի հետ արձակուրդ մեկնել եւ հանգստանալ, ժամանակ անցկացնել իմ դուստրերի հետ, ինչ-որ բան գրել եւ խորհրդածել»,-ասել Է ամերիկացի առաջնորդը՝ նոյեմբերի 20-ին ելույթ ունենալով Լիմայում կայացած մամուլի ասուլիսում:
Դոնալդ Թրամփը նախագահական լիազորությունները պետք Է ստանձնի 2017 թվականի հունվարի 20-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Լուսանկարը` AFP
1
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
2
Junius is back — with a new tournament and valuable prizes
3
From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6
4
Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
5
ZCMC Joins the United Nations Global Compact



