Yerevan, 20.December.2025,
00
:
00
BREAKING


Ես շատ հպարտ եմ իմ հայ լինելով. Սևակ Խանագյան

PHOTO

Blognews.am-ը գրում է.

Ուկրաինական «X Factor»-ի մասնակից Սևակ Խանագյանին Հայաստանում հետևում եմ մեծ հետաքրքրությամբ: Սևակի բոլոր ելույթները հաջորդ իսկ օրը դառնում են հայկական համացանցի հերթական իրադարձությունը: Սևակի մեջ հայ հանդիսատեսը ամենաշատը սիրեց նրա հայեցի պահվածքն ու  բրուտալ  կերպարը, որն, անկասկած, նրա հաղթաթուղթն է ոչ միայն կյանքում, այլ նաև բեմի վրա:

Ռուսական «Главная сцена», «Голос», իսկ ներկայումս՝ ուկրաինական «X factor»-ի հայազգի մասնակից Սևակ Խանագյանի հետ BlogNews.am-ը բացառիկ հարցազրույց է ունեցել, որն, ի դեպ, հայկական մեդիայի համար Սևակի առաջին հարցազրույցն է:

Հայաստանից Ռուսաստան տեղափոխվելու պատճառների, մրցույթներին մասնակցելու առավելությունների, Եվրատեսիլում Հայաստանը ներկայացնելու նպատակի ու ընտանեկան կյանքի մասին Սևակ Խանագյանի հետ մեր մտերմիկ զրույցը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Բարև, Սևակ։ Հայաստանում քեզ շատ են սիրում, գիտե՞ս։

- Այո, նկատել եմ :) Իրականում շատ մեծ աջակցություն եմ զգում վերջերս: Անչափ շնորհակալ եմ ձեզ դրա համար:

- Կպատմե՞ս քո մասին։ Ինչպե՞ս եղավ, որ Հայստանից տեղափոխվեցիք ընտանիքով, քանի՞ տարեկան էիր, ի՞նչ կրթություն ես ստացել ու ինչպե՞ս որոշեցիր երաժիշտ դառնալ։

 - Ծնվել եմ 1987թ. Հայաստանում, Տաշիրի մարզի Մեծավան գյուղում: Ապրել եմ այնտեղ մինչև 7-րդ դասարան, իսկ հետո ծնողներիս հետ միասին տեղափոխվել եմ Մոսկվա: Տեղափոխության պատճառը հորս աշխատանքն էր: Երաժշտությամբ ապրում եմ արդեն 7 տարի: Սկզբնական կրթությունս ստացել եմ Մեծավան գյուղի երաժշտական դպրոցում, այնուհետև ավարտել եմ Կուրսկի երաժշտական ուսումնարանի ակորդեոնի բաժինը: Այնուհետև՝ ավարտել եմ Մոսկվայի Մայմոնիդի անվան պետական դասական էստրադային-ջազային ակադեմիայի վոկալի բաժինը:   

 

- Բավականին հեղինակավոր մրցույթների ես մասնակցել և այժմ էլ մասնակցում ես: Ի՞նչ է քեզ դա տալիս։

- Իմ մասնակցությունը մրցույթներին, որպես մինիմում, ինձ մեկ քայլ մոտ է դարձնում իմ հանդիսատեսին, ում ես ձեռք եմ բերում հենց այդ մրցույթների շնորհիվ: Դա հրաշալի հնարավորություն է ստեղծագործական ներուժդ դրսևորելու և լսելի դառնալու համար: Վերջիվերջո, եթե չլինեին այդ մրցույթները, ապա այս պահին Դուք ինձ հետ հարցազրույց չէիք անի :) Դե... հասկանում եք՝ ինչ նկատի ունեմ:)

 

- Ե՞րբ ես վերջին անգամ եղել Հայաստանում,  ի՞նչ գիտես հայրենիքիդ մասին, արդյոք պլանավորո՞ւմ ես առաջիկայում այցելել Հայաստան։

- Վերջին անգամ Հայաստանում եղել եմ այս ամռանը: Ինչպես ցանկացած մարդ, ով սիրում ու հպարտանում է իր հայրենիքով, ես ևս իմ հայրենիքի մասին գիտեմ ամեն ինչ, սակայն գերադասում եմ լռել իմ զգացմունքների մասին, որովհետև այս պահին չեմ կարողանում արտահայտել այն խոսքերը, որոնք իրականում կցանկանայի ասել: Դա երկար պատմություն է... Պլանավորում եմ և հույս ունեմ, որ մոտ ժամանակներս ավելի հաճախ կլինեմ ԻՄ հայրենիքում:

 

- Բացի նրանից, որ հրաշալի երգում ես, նաև հրաշալի ստեղծագործում ես: Շո՞ւտ ներշնչվող մարդ ես, ու, առհասարակ, ի՞նչն է քեզ մղում նոր երգ գրելու։

- Շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար: Մի բան միայն գիտեմց չեմ կարող երգ գրել ինձ ստիպելով: Ծնվում է միտքը, հստակ տեսնում եմ կոնկրետ տեսարան, որն էլ նկարագրում եմ. դա երգի բառերն են: Իսկ մեղեդին ես սովորաբար գրում եմ արդեն պատրաստ տեքստի վրա: Դա ինձ մոտ հեշտ է ստացվում, քանի որ ցանկացած տեքստ ունի իր մեղեդայնությունը, և ես այն կարդում եմ՝ մեղեդու միջոցով տեքստին տալով էմոցիոնալ երանգ:

- «Не молчи» երգով քեզ ճանաչեց ու սիրեց ողջ Հայաստանը: Երգը հեղինակային է: Կպատմե՞ս  դրա պատմությունը։

- Այդ երգը ես մեկ ժամում եմ գրել: Պարզապես նկարագրել եմ տեսարանը, որը տեսնում էի: Այն հորինված պատմություն չէ: Կարծում եմ՝ նման պատմություն եղել է ցանկացած մարդու կյանքում: Երևի հենց դա է պատճառը, որ այն գտավ իր տեղը մարդկանց սրտերում:  

- Դու հրաշալի կատարեցիր Ֆադեևի «Танцы на стеклах» երգը, ու չնայած Ֆադեևի հիացմունքին՝ դուք, կարծես, լարված հարաբերություններ ունեիք: Այդպե՞ս է։

- Կասեմ մի բան. հեռուստատեսությամբ ասվող կամ ցուցադրվող ամեն բանի չէ, որ պետք է հավատալ: Ես նրա հետ մի քանի անգամ եմ հանդիպել կյանքում, և մեր ամեն հանդիպումը ավարտվել է միմյանց հասցեին ասված հաճելի խոսքերով: Ես շատ հարգում եմ այդ մարդուն՝ որպես հրաշալի երաժիշտ: Ու նաև նա է իմ հանդեպ շատ դրական տրամադրված, և բացի լավ ու բարի խոսքերից՝ իմ հասցեին ուրիշ ոչինչ չեմ լսել նրանից:

- Արցախյան պատերազմի մասին նոր երգդ սքանչելի է: Կպատմե՞ս այդ երգի պատմությունը։

- Պատմությունը շատ պարզ է։ Ինձ ցույց տվեցին տեքստը, և ես այն շատ հավանեցի գոնե այն պատճառով, որ հստակ հասկանում եմ՝ ինչի մասին է խոսվում: Այդ տեքստի մեղեդին գրեցի մեծագույն հաճույքով, այն ինձ համար ավելին է, քան պարզապես երգ: Ես շատ հպարտ եմ իմ հայ լինելով, և այդ երգի մեջ իմ ժողովրդի պատմության մի մասնիկն է:

- Ստեղծագործական թեմաները՝ մի կողմ: Մի փոքր կպատմե՞ս  նախասիրություններիդ մասին: Ազատ ժամանակդ ինչո՞վ ես լրացնում: Հաճա՞խ ես հեռու լինում ընտանիքիցդ: Գիտեմ, որ ամուսնացած ես, ունես հրաշալի փոքրիկ։

- Ազատ ժամանակ չեմ ունենում: Իմ ամբողջ օրը փորձեր են, ելույթներ, նկարահանումներ, շրջագայություններ կամ էլ նոր երգերի ստեղծում, գործիքավորում և ձայնագրում: Ցավոք, ընտանիքիս հետ վերջերս քիչ եմ տեսնվում, քանի որ մասնակցությունս «X Factor» նախագծին ինձ ստիպում է ապրել այլ երկրում, հարազատներիցս հեռու (խմբ. Սևակի ընտանիքը Մոսկվայում է բնակվում, իսկ մրցույթը, որին նա մասնակցում է, Ուկրաինայում է անցկացվում)։ Այո՛, հրաշալի որդի ունեմ, անունը Բագրատ է: Չորս տարեկան է և  շատ անկեղծ ու բարի երիտասարդ է :)

 

- Բնավորությանդ ամենադրական գիծը։

- Հուսով եմ՝ բարությունը։

- Իսկ թերություններիդ  մասին ի՞նչ կասես։

- Շատ են…

- Առաջիկա պլաններ, նոր ստեղծագործություններ. այս մասին ի՞նչ կասես։

- Ուրեմն՝ առաջիկա պլաններս` հաղթել X Factor-ում, ալբոմ ձայնագրել, մի քանի տեսահոլավակ նկարահանել, համերգային տուր կազմակերպել և հաջորդ տարի Եվրատեսիլում ներկայացնել Հայաստանը: Դե սրանք, այսպես ասած, մոտակա պլաններն են)))

 

- Հետևու՞մ ես հայկական շոու բիզնեսին: Ընկերներ ունե՞ս մեր երգիչ-երգչուհիների մեջ:

- Շատ արտիստների գիտեմ, բայց ոչ անձամբ, ցավոք, եթե խոսքն այն արտիստների մասին է, ովքեր ապրում ու ստեղծագործում են Հայաստանում: Իսկ այնպես՝ բազմաթիվ հայ երաժիշտ ընկերներ ունեմ:

- Եվ ամենավերջում, ի՞նչ կասես քո հայաստանյան երկրպագուներին: Ասեմ, որ քո բոլոր ելույթները մեր կայքում մեծաքանակ դիտումներ են ունենում, մարդիկ քեզ սիրում ու հետևում են։ 

- Ուզում եմ խորին շնոհրակալությունս հայտնել բոլոր նրանց, ովքեր քաջալերում են ինձ: Ինձ համար դա շատ կարևոր է: Ես մեծ հույս ունեմ, որ հետագայում ևս կգոհացնեմ ձեզ իմ արվեստով: Ես ամեն օր ջանում եմ զարգանալ ու ավելի լավը դարձնել իմ երաժշտությունը: Մեծ հույս ունեմ, որ մոտ ժամանակներս, երբ մենք հաղթենք X Factor-ում (ասում եմ մենք, որովհետև առանց ձեզ ես դա անել չեմ կարող), ես մեծ սիրով համերգային ծրագրով կգամ Հայաստան, որտեղ հույս ունեմ հանդիպել իմ արվեստի հանդեպ ոչ անտարբեր մարդկանց հետ: Շնորհակալ եմ ձեր ուշադրության համար, շնորհակալ եմ, որ կաք:  

Նյութը՝ BlogNews.am

Հարցազրույցը՝ Արմինե Հայրապետյանի

Լուսանկարները՝ երգչի անձնական արխիվից

Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Issues the First in Armenia Perpetual Bonds Team Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three YearsApply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMDEuromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “B” with a “stable” prospectA Brand-New Section on Idram&IDBankSeveral real and profitable offers ahead of Black Friday: IDBank and IdramAraratBank Joins Social Impact Award 2025 Summit in LjubljanaIDBank issued the 1st tranche of bonds of 2026Ucom Supports the Development of Space Engineering in Armenia Prioritizing Information Security: IDBank and Idram Support APOCALYPSE CTF 2025IDBank's Representative, Innesa Amirbekyan Appointed Co-Chair of the ICC Banking Commission Task Force on GuaranteesUcom General Director Ralph Yirikian Awards Certificates to Participants of Cybersecurity Training Course Acba and Proparco mark one year of partnership, strengthening rural financing and Armenias’s economic resilienceAraratBank and Arca's joint campaign has endedIDBank: A Pioneer of Digital Banking and Innovation in ArmeniaGRAWE Group and C-Quadrat Investment Group have announced plans to acquire 100% of LIGA Insurance Company in Armenia Ucom Supports the Annual “Capture the Flag 2025” Cybersecurity Competition Financially Literate with Idram and IDBank: Next Stop – Nairi CampIdram received a permit to establish and operate the Armenian payment and settlement QR system IdramNetUcom Completes the Deployment of its 5G Network Across All Cities of Armenia Firebird, Inc. Secures U.S. Export License and Announces Dell Technologies as a Technology Partner, Establishing Major Milestones in Armenia’s AI and Digital FutureIDBank Receives Permission to Open a Representative Office in the United StatesRoboTon 2025 Competition Held with Idram’s Sponsorship“Armenian potential in Spain: Arman Mayilyan as a guest on the ‘Armenian Diaspora Communities’ program.” Final Results of the 20th Annual International Microelectronics Olympiad AnnouncedUnibank's VISA DIGITAL cards are now free Arca National Payment System, Bank of Georgia and Ameriabank Signed a Memorandum of UnderstandingIdram has been awarded the prestigious “Beyond Payments Awards” by Ant International