«Ուզում էի, որ աղջիկս հայկական անուն ունենա». Սամվել Թոփալյանը երկրորդ անգամ հայր է դարձել
PHOTOԴերասան Սամվել Թոփալյանն օրերս կրկին հայր է դարձել: Life.panorama.am-ի հետ զրույցում երջանիկ հայրիկը հայտնեց, որ փոքրիկն ու մայրիկն արդեն տանն են եւ այսուհետ նրանց գեղեցիկ ընտանիքում երկու բալիկների քնքուշ ձայներն են լսվելու:
«Եթե առաջնեկի դեպքում էմոցիաներդ շատ խառն են, ապա երկրորդ անգամ ծնող դառնալու ժամանակ էմոցիոնալ առումով ավելի հանգիստ ես, միաժամանակ` կրկին անբացատրելի ջերումթյուն ես զգում, հատկապես: Զգացողությունները բառերով ես երբեք չեմ կարողանում նկարագրել, դա ավելի ներսի բան է, զգալ է պետք ուղղակի»,- կրկին հայր դառնալու տպավորություններից խոսելիս` նշեց Սամվել Թոփալյանը:
Դերասանի առաջնեկը տղա է, աղջիկը սպասված էր, սակայն իր խոսքով` ոչ պլանավորած.
«Աստծո կամքով մենք աղջիկ ունեցանք, այնպես չէր, որ ամեն ինչ արել ենք դրա համար: Ես էլ բոլոր հայ պապաների նման ուզում էի առաջինը որդի ունենայի ու կրկին Աստծո կամոք եղավ, սակայն ընդհանուր առմամբ, մեր տանը սեռային խտրականություն չկա»,- նշեց նա:
Ի դեպ` Սամվելը վստահեցրեց` 2.8-ամյա որդին միայն սկզբում է խանդել քույրիկին.
«Պատկերացրեք, մինչեւ քույրիկի հետ հանդիպումը շատ էր խանդում, լուսանկարները չէր ուզում նայեր, բայց երբ հանդիպեցին, սկսեց լավ վերաբերվել, անգամ առաջարկեց, որ իր մահճակալում քնի փոքրիկը: Իհարկե, առջեւում կլինեն խանդային իրավիճակներ, բայց մենք կփորձենք շատ սահուն անցկացնել, որպեսզի Արմենը հոգեկան տրավմա չունենա»,- նկատեց մեր զրուցակիցը:
Սամվելը պատմեց նաեւ, որ աղջկա անվան ընտրությունն անձամբ է կատարել.
«Ուզում էի, որ աղջիկս հայկական անուն ունենա ու որոշեցի նրան Արփեն անունով կոչել: Կարծում եմ` շատ գեղեցիկ ու հնչեղ անուն է»,- հավելեց նա:
Շարունակությունը՝ այստեղ:
1
Widest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summari...
2
Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program
3
Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark
4
Welcome to the ID booth: Big Christmas Market
5
AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center Archive



