Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


«Էլի դրա ճանկն ես ընկել, էդ ամեն ինչին վերջ չկա». Աջափնյակում որդին սպանել է մորը փակի տակ պահող, ծեծի ենթարկող սիրեկանին

SOCIETY

Blognews.am-ը գրում է.

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ ավարտվեց Ռաֆայել Մ.-ի գործի դատական քննությունը:

Ռաֆայել Մ.-ն մեղադրվում էր դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրական եզրակացության՝ 32-ամյա Ռաֆայել Մ.-ն 2015 թվականի օգոստոսի 28-ին Երևանի Մարգարյան փողոցի շենքերից մեկում, հենց տուժողի բնակարանում իր հետ վերցրած «բացովի դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել տանտիրոջը՝Վահան Ա.-ին՝ նրան կյանքից զրկելու դիտավորությամբ»:

Կրծքավանդակի, նախաբազկի շրջանների կտրած-ծակած վնասվածքների հետևանքով արյան սուր կորուստ ունենալով՝ Վահան Ա.-ն մահացել է:

Տուժող Վահանը ամբաստանյալ Ռաֆայելի կրկնակի տարիքին է եղել: Նա տաքսի է վարել ու մի օր սպասարկել է Ռաֆայելի մայրիկին: Տաքսիստը և ուղևորուհին զրուցել են, ծանոթացել, ապա՝ մտերմացել:

Վահանը ներկայացել է որպես օդաչու և դիմածնոտային վիրաբույժ, շատ հարուստ մարդ, ասել է, թե ամուսնանալուց հետո կնոջ հետ մեկնելու է ԱՄՆ: Կինը գայթակղվել է, սկսել են հանդիպել:

Վահանի տանը հերթական հանդիպումից հետո Վահանը նրան չի թողել դուրս գալ ու տուն գնալ: Կնոջ երկու հարսներն ու դուստրը խառնվել են իրար, տեղեկացրել են կնոջ՝ Անապայում գտնվող երկու որդիներին, այդ թվում՝ ամբաստանյալ Ռաֆայելին:

Որդիները զանգահարել են մայրիկին, վերջինս ասել է, թե մտադիր է ամուսնանալ ու մեկնել Ամերիկա, խնդրել է իրեն… չանհանգստացնել… Բայց տղաներն անհանգստացել են մոր համար ու վերադարձել են Հայաստան:

Պարզելով Վահանի բնակարանի տեղը, նրանք գնացել են այնտեղ, թակել են դուռը՝ ներսից լսելով իրենց մոր ձայնը: Դուռը չեն բացել: Տղաները զանգել են մայրիկին, վերջինս ասել է, թե իրենք Երևանում չեն, կվերադառնան հաջորդ օրը:

Տղաներն ու նրանց կանայք զրուցել են հարևանների հետ, ովքեր Վահանին խիստ բացասական են բնութագրել:

Կնոջ հարազատները ոստիկանություն են դիմել, երեք օր փակի տակ մնացած կնոջը միայն ոստիկանների միջամտությամբ հանել են Վահանի բնակարանից:

Կինը ակնհայտորեն ծեծված է եղել, նա հաղորդում է տվել ոստիկանությունում Վահանի կողմից ծեծի ենթարկվելու  վերաբերյալ:

Ոստիկանության բաժնում նախապատրաստվել են նյութեր: Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ կնոջը պատճառվել էին առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ:

Սակայն 2015 թվականի օգոստոսի16-ին կինը դիմում է գրել ոստիկանություն, որով հայտնել է, թե Վահանի դեմ բողոք չունի: Տուժողի բողոքի բացակայության պայմաններում որոշում է կայացվել Վահան Ա.-ի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել:

Կինը բնակվել է կրտսեր որդու՝ Ռաֆայելի, ապա՝ ավագ որդու տանը:

Մի քանի օր անց՝ օգոստոսի 27-ին, ժամը 22-ն անց  30-ի սահմաններում եղբայրը զանգել է Ռաֆայելին ու ասել, թե իրենց մայրը տուն չի վերադարձել:

Ռաֆայելը, մտածելով, որ մայրը նորից հայտնվել է… Վահանի բնակարանում, գնացել է այդ բնակարանի մոտ: Առաջին հարկում գտնվող բնակարանի պատուհանին մոտենալով՝ նա լսել է մոր բղավոցը, հասկացել է, որ Վահանը նորից մորը ծեծի է ենթարկում: Ռաֆայելը բնակարան չի մտել, չի ցանկացել գիշերով աղմուկ բարձրացնել, հարևաններին խանգարել, նա որոշել է առավոտյան հանդիպել Վահանին: Շատ ճնշված տրամադրությամբ գնացել է տուն:

Սակայն գիշերը Ռաֆայելին զանգել է եղբայրն ու ասել է, թե մայրը կարողացել է փախչել Վահանի տնից, նա վերադարձել է:

Ռաֆայելն անմիջապես գնացել է եղբոր տուն, տեսել է մորը, ով նորից ակնհայտորեն ծեծված էր՝ դեմքն այտուցված էր, կապտուկներ կային մարմնի տարբեր մասերին…

Մորից տեղեկանալով, որ Վահանը հարբած քնած է բնակարանում, Ռաֆայելը վերցրել է մոր հեռախոսը, դուրս է եկել եղբոր տնից: Տաքսիով նա գնացել է Վահանի տուն: Բնակարանի դուռը կիսաբաց էր՝ դուռը բաց էր թողել Ռաֆայելի մայրը, երբ փախել էր այնտեղից:

Ռաֆայելը ներս է մտել, տեսել է, որ Վահանը քնած է հյուրասենյակի բազմոցին:

Գտնվելով հոգեկան լարված վիճակում՝ Ռաֆայելը իր մոտ գտնվող դանակով հարվածել է Վահանին, վերջինս արթնացել է: Ռաֆայելը շարունակել է հարվածներ հասցնել նրա կրծքավանդակի շրջանին:

Ստացած վնասվածքներից Վահանը մահացել է:

Ռաֆայելը դուրս է եկել Վահանի բնակարանից, գնացել է կնոջը պատկանող խանութ, ուր շուտով գնացել է նաև Ռաֆայելի եղբայրը: Ռաֆայելը նրան պատմել է, որ դանակահարել է Վահանին:

Հաջորդ օրը եղբայրները հանցագործության գործիք դանակը թաքցրել են 16-րդ թաղամասի ոչ բնակելի տարածքում՝ հողի մեջ, իսկ դեպքի պահին իր հագին եղած հագուստը Ռաֆայելը լվացել ու պահել է կնոջ խանութում:

Ամբաստանյալ Ռաֆայել Մ.-ն դիտավորյալ սպանության հոդվածով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, իրեն մեղավոր չճանաչեց: «Ինձ հասցրել են…»,- ասաց ամբաստանյալը: Նա իրեն մեղավոր էր համարում հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարած սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 105 հոդվածով:

Ռաֆայելը հայտնել է, որ երբ Վահանին առաջին անգամ խփել է դանակով, նա վեր է թռել ու ասել է. «Հո դու աննորմալ չե՞ս»: Ինքը պատասխանել է. «Աննորմալ եմ», որից հետո դանակի ևս երեք հարված է հասցրել Վահանի կրծքին: Հետո ծածկել է բնակարանի դուռը, գնացել է կնոջ խանութ… Իր հագուստն արյունոտ էր, ինքը լվացել է հագուստն ու պահել է խանութում: Դանակը չի լվացել, արյունոտ էլ պահել է հողի մեջ:

Ռաֆայելը նշել է, որ երբ մայրն ասել է, թե Վահանը իր նկատմամբ ֆիզիկական ու սեռական բռնություն է գործադրել, երբ տեսել է մորը՝ ծեծված վիճակում, հոգեկան խիստ հուզմունքի մեջ է ընկել, իր գիտակցությունը կարծես մթագնել է:

Երբ առաջին անգամ մորը հանել են Վահանի տանից, վերջինս սկսել է զանգահարել իր մորը, քրոջը, կնոջը, իրեն, բոլորին հայհոյել է, սպառնալիքներ է տվել: Իրեն, մասնավորապես, ասել է. «Արա՛, բա դուք տղա ե՞ք, որ բռնել տվիք ինձ»: Իր կինը ձայնագրել է Վահանի լկտի խոսակցությունը: Վահանի այդ հրահրող գործողությունները կրել են պարբերական բնույթ:  Իրենք Վահանի արարքների մասին հայտնել են ոստիկաններին, բայց նրանք ոչինչ չեն ձեռնարկել, եթե միջոցներ ձեռնարկեին, սպանությունը տեղի չէր ունենա…

Վահանի անվերջ սպառնալիքներով էր պայմանավորված, որ ինքը սկսել էր գրպանում դանակ պահել…

Տուժողի իրավահաջորդը՝ սպանված Վահանի եղբայրը, հայտնել է, թե Վահանը «պոտենցիայի» հետ կապված խնդիրներ ուներ, նա չէր կարող որևէ կնոջ նկատմամբ սեռական բռնություն գործադրել, նրան կին… հարկավոր չէր… Կանայք նրա տուն գնում էին մաքրություն անելու, շոր լվանալու… Վահանը խմելու հետ կապված բուժում է ստացել նարկոլոգիական դիսպանսերում, բայց հարբեցող չի եղել…

Ըստ տուժողի իրավահաջորդի՝ Վահանը ժամանակին ատամնաբույժ է եղել, վերջին տարիներին նա տաքսի էր վարում, քանի որ ձեռքերը դողում էին…

Տուժողի իրավահաջորդը եղբոր սպանության մասին իմացել էր… «Ֆեյսբուքից»…

Ամբաստանյալ Ռաֆայելի մայրը հայտնել է, թե ամուսինը մահացել է 2003 թվականին: Երկու որդի, դուստր ունի, բայց ամուսնու մահից հետո իր կողքին «ոչ ոք չի եղել»: Իր մայրն առողջական խնդիրներ ուներ, գտնվում էր հոգեբուժարանում: Ինքը հոգեբուժարան գնալիս մի քանի անգամ Վահանի տաքսին է նստել: Ծանոթացել է Վահանի հետ: Նա ներկայացել է, որ ժամանակավոր է տաքսի վարում, իրականում… օդաչու է, վիրաբույժ է, աշխատում է… ԱՄՆ-ում:

Հերթական անգամ Վահանի տաքսին նստելով՝ ինքը պատմել է մոր հիվանդության ու անհրաժեշտ դեղերի մասին: Վահանն ասել է, թե ԱՄՆ-ից լավագույն դեղերը կբերի, դրա հնարավորությունն ունի: Նա սկզբում իրեն շատ պարկեշտ էր պահում, իր հետ շատ լավ էր վերաբերվում:

Ինքը հետո է նկատել, որ նա մեքենայի մեջ խմիչք է պահում: Իսկ երբ գնացել է նրա տուն, տեսել է նրա ապրելակերպը, հասկացել է, որ սխալվել է:

Վահանը անընդհատ խմում էր ու ստում: Նա սկզբում վստահեցնում էր, թե կմեկնեն Ամերիկա, իր բոլոր երազանքները կիրականացնի:

Ինքը ցանկանում էր միայն մեկնել Ամերիկա, այնտեղ աշխատել: Իրեն Վահանի փողերը հարկավոր չէին…

Երբ ինքը Վահանին ասել է, թե ուզում է ծանոթացնել որդիների հետ, Վահանը ագրեսիվ է դարձել, սկսել է հարվածել իրեն: Նա փակել է բնակարանի դուռը, իրեն չի թողել դուրս գալ, պատասխանել հեռախոսազանգերին:

Վահանը իր հետ ծանոթանալուց հետո իր ու իր երեխաների կյանքը դժոխքի է վերածել: Ինքը չի պատկերացրել, որ մարդ կարող է այդքան «ստոր ու սրիկա լինել»…

Երբ ինքը երկրորդ անգամ ծեծված վիճակում փախել է Վահանի տանից, Ռաֆայելն ասել է. «Էլի դրա ճանկն ես ընկել, էդ ամեն ինչին վերջ չկա»: Նա նյարդայնացած դուրս է եկել եղբոր տանից: Ինքը Վահանի սպանության մասին իմացել է երեք օր անց…

Վահանի հարևանները հայտնել են, որ նա պարբերաբար կանանց էր բերում բնակարան, ծեծում էր նրանց, աղմկում, զբաղվում հարբեցողությամբ: Երեք օր Վահանի բնակարանի դուռը կիսաբաց է եղել, իրենց մուտքից տհաճ հոտ է եկել: Ի վերջո իրենք զանգահարել են շտապօգնություն, որի աշխատակիցները բնակարանում գտել են Վահանի դիակը:

Դատահոգեբանական փորձաքննության եզրակացությամբ՝ Ռաֆայել Մ.-ն դեպքի պահին չի գտնվել ֆիզիոլոգիական կամ կումուլյատիվ աֆեկտի վիճակում, նա եղել է հոգեկան լարված վիճակում, ինչը որոշակիորեն ազդել է նրա գիտակցության վրա…

Դատարանը հաշվի է առել, որ Ռաֆայել  Մ.-ի կողմից հանցավոր արարքի կատարումը պայմանավորված է եղել տուժողի հակաբարոյական, հակաօրինական վարքագծով:

Դատարանը Ռաֆայել Մ.-ին մեղավոր ճանաչեց դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, և դատապարտեց 8 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2015 թվականի օգոստոսի 31-ից:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League