«Մանկական եվրատեսիլում» երկրորդ տեղը գրաված հայ մասնակիցները հայրենիք կվերադառնան նոյեմբերի 22-ին
LIFE«Մանկական եվրատեսիլ»-ի հայաստանյան ներկայացուցիչներ Մերի Վարդանյանն ու Անահիտ Ադամյանը նոյեմբերի 22-ին` ժամը 03:05-ին կվերադառնան Հայաստան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից, նրանց դիմավորման պաշտոնական արարողությունը տեղի կունենա Զվարթնոց միջազգային օդանավակայանում:
Հայաստանը «Մանկական եվրատեսիլ- 2016» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը: Մրցույթում այս տարի Հայաստանը, ընդհանուր առմամբ, արժանացել է 232 միավորի եւ ընդամենը 7 միավորով զիջել առաջին տեղը զբաղեցրած Վրաստանի ներկայացուցիչ Մարիամ Մամադաշվիլիին: 209 միավորով երրորդ տեղում էր Իտալիայի ներկայացուցիչը:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



