Էմիրություններից մի գործարար ավտոմեքենայի համար էքսկլյուզիվ համարանիշ է գնել 8․45 մլն դոլարով
INTERNATIONAL NEWSԱբու Դաբիում կայացած աճուրդի ժամանակ Էմիրություններից մի գործարար իր ավտոմեքենայի համար գնել է «1» գրանցահամարով էքսկլյուզիվ համարանիշ՝ վճարելով 8․45 մլն դոլար, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»։
«Ես պատրաստ էի ցանկացած գումար վճարել այդ համարանիշի համար։ Ես հաճախ եմ նման աճուրդների մասնակցում, որպեսզի ամենահազվագյուտ համարները ստանամ ամենաբարձր դրույքներով»,- ասել է 32-ամյա գործարար Աբդուլա ալ Մահրին Gulf News պարբերականին։
Աճուրդում վաճառվել են 26․9 մլն դոլար ընդհանուր արժողության համարներ։ Էմիրություններից եւս երկու գործարարներ ձեռք են բերել «7» ու «50» համարանիշները ՝ վճարելով համապատասխանաբար 3․65 ու 1․85 մլն դոլար։
1
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
2
Junius is back — with a new tournament and valuable prizes
3
From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6
4
Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
5
ZCMC Joins the United Nations Global Compact



