Բրյուսելում 41 ուղեւորի խուլիգանության համար հանել են օդանավից
INTERNATIONAL NEWSԲրյուսելի «Զավենթեմ» միջազգային օդանավակայանում օդանավից հանել են 41 խուլիգանների, որոնց մ ի մասը հարբած էր, հայտնում է RTL Info–ն։
136 ուղեւորներով օդանավը պետք է իսպանական Ալիկանտե քաղաք ուղեւորվեր օրվա երկրորդ կեսին։
«Մի խումբ ուղեւորներ իրենց անթույլատրելի ձեւով էին պահում։ Նրանց կարգի հրավիրելու փորձերը արդյունք չեն տվել»,- ասել է Brussels Airlines–ի պաշտոնական ներկայացուցիչը։
Նա ճշգրտել է, որ խուլիգանները, որոնցից ոչ մեկը Բելգիայի քաղաքացի չէր, սպառնացել են անձնակազմին։
41 ուղեւորներին հանել են օդանավից, նրանց ուղեբեռերը՝ նույնպես։ Դրանից հետո օդանավը Ալիկանտե է ուղեւորվել՝ 2․5 ժամ ուշացումով։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



