Yerevan, 16.March.2026,
00
:
00
BREAKING


Եռամիասնության կարևորագույն հանգույցում…

SOCIETY

Մերձավոր Արևելքում տեղի ունեցող ցեղասպանությունների ու արյունահեղությունների ֆոնին, երբ երբեմնի հայկական ծաղկուն համայնքներ ունեցող երկրները, ինչպիսին նույն Սիրիան է, վերածվել են գերհզորների աշխարհաքաղաքական շահերի բախման թատերաբեմի, էապես վտանգված վիճակում են գտնվում հատկապես տարածաշրջանի հայկական համայնքները, որոնք, ցավոք, օրըստօրե նվազում են, թուլանում: Բայց աշխարհի ոչ մի այլ կետում իրավիճակն, անշուշտ այնքան թեժ չէ, որքան հրո ճարակ դարձած Սիրիայում, ուր չնայած արդեն 5 տարի է պատերազմ է, սակայն արյունահեղության վերջն այդպես էլ չի երևում:

Ամենացավալին այն է, սակայն, որ այստեղ հատկապես վտանգված են փոքրամասնությունները, որոնց թվում քիչ թիվ չեն կազմում տեղի հայերը, որոնց վիճակն, ինչպես հայտնի է օրըստօրե վատանում է, անտանելի դառնում: Իսկ այս ամենը նշանակում է, որ հիմնական գերխնդիրը, որ ներկայում ծառացել է հայության առաջ, հայրենիք-սփյուռք կապի ամրապնդման արդյունքում աղետյալ հայորդիներին ճիշտ ժամանակին ու հնարավորինս օպերատիվ կերպով օգնություն հասցնելն է, ձեռք մեկնելը, որ կարող է իսկական փրկօղակ դառնալ ստեղծված ծանրագույն իրավիճակում:

Այն, որ Հայաստանի ունեցած հնարավորություններն այնքան էլ մեծ չեն սփյուռքահայությանը ձեռք մեկնելու, աղետյալ մեր հայրենակիցներին օժանդակելու ու ճակատագրական այս օրերին նրանց կողքին գտնվելու համար, նորություն չէ: Իհարկե, հարցը, թե ինչու է այդպես, դեռևս ոչ մի կերպ իր տրամաբանական պատասխանն այդպես էլ չի ստանում, բայց փաստը մնում է փաստ, որ այն օժանդակությունը, որի կարիքն ունեն դիցուք նույն սիրահայերը, պետությունը ոչ մի կերպ չի կարողանում տրամադրել .խոսքերից գործերի ոչ ոք չի շտապում անցնել:

Գագիկ Ծառուկյանը, որի ազգանվեր ու հայապահպան առաքելության մասին գիտի աշխարհը, այս անգամ ևս անտարբեր չգտնվեց հայության մի հատվածի ճակատագրի հանդեպ ու ձեռք մեկնեց աղետի հանդիպած սիրիաբնակ մեր հայորդիներին. օրերս Ծառուկյանն աշխատանքային այցով մեկնել էր Լիբանանի Հանրապետություն՝ հանդիպելու Մեծի Տանն Կիլիկո Արամ Առաջին կաթողիկոսի հետ։ Այցի նպատակը կաթողիկոսի հետ սիրիահայությանն օժանդակություն ցուցաբերելուն վերաբերող հարցերի ու խնդիրների քննարկումն էր: Գագիկ Ծառուկյանը սիրիահայերին օգնելու նպատակով առաջարկ է ներկայացրել' ստեղծելու հիմնադրամ, որը հանդես է գալու համապատասխան առաջարկներով և օժանադկության կոնկրետ մեխանիզմներով'աղետի այս օրերին սիրահայերին ցուցաբերելու լիակատար օգնություն: Նշենք, որ ուշադրության կենտրոնում է գտնվելու հատկապես փախստական սիրահայերին Հայաստան տեղափեխելուն ու նրանց այստեղ տեղավորելուն վեաբերող խնդիրները. պատերազմական գոտուց արտագաղթելիս մարդիկ պետք է հստակ հասցե ունենան, ապագայի հստակ տեսլական:

Այսպիսով' արդեն իսկ հստակ կարելի է պնդել, որ սիրիահայ մեր բարեկամների հետագա ճակատագրին վերաբերող շատ ու շատ հարցեր մոտ ապագայում ստանալու են իրենց լուծումը, ինչը հնարավոր է դառնալու հայկական իրականության մեջ միակ մարդու շնորհիվ, ով, ի տարբերություն շատ և շատ ճոռոմախոսների, նախընտրում է ոչ թե բաժակաճառերի լեզուն, այլ իրական գործերի, որոնց շնորհիվ է, որ հնարավոր է դառնում ոչ միայն հայաստանցիների, այլև սփյուռքահայ մեր հայրենակիցների անհամար հոգսերի լուծումն ու թեթևացումը:

Հիմնադրամը, որի նախնական կապիտալը Ծառուկյանն իր միջոցներից է հատկացնելու, նպատակ է ունենալու շարունակական ու անընդհատ դարձնել ցուցաբերվող օգնությունն ու դրան տալ առավել կազմակերպված ու համակարգված բնույթ. Ծառուկյանն այսօր փաստացի հանդես է գալիս Հայաստանի, Արցախի ու սփյուռքի միջև գոյություն ունեցող անքակտելի կապի կարևորագույն հանգույցի դերում, որի հստակորեն ծրագրված ու պլանավորված գործունեության արդյունքում հնարավոր է դառնում հայության բոլոր թևերի առջև ծառացած հիմնախնդիրների լուծումն ու հաղթահարումը:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situation