Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


Ինչպես են սիրահարվում կենդանակերպի նշանները

LIFE

Խոյեր
Խոյերը սիրահարվում են անձայն: Մեկ ակնթարթում նրա շուտ բռնկվող ու կրակոտ խառնվածքի հետքն անգամ կարող է չմնալ: Նա , ով գրավել է խոյի սիրտը, կարող է մասամբ սանձահարել ու զսպել նրա համառ ու վայրի բնությունը: Խոյը չի վազում իր սիրելի էակի ետևից , նա նախընտրում է նստել գետի ափին, հիանալ հակառակորդների <<լողացող դիակներով>>, իսկ հետո մոտենալ իր սիրելիին ու բռնազբոս կերպով ժպտալով՝ ուղիղ երեսին ասել. «Եկեք գնանք թփերի ետևն ու ամուսնանանք»:

Ցուլեր
Ցուլերը շատ կրքոտ են սիրահարվում: Ցուլերը գտնում են, որ նա ում սիրահարվում են, ամբողջովին պետք է իրենց պատկանի (իր բոլոր առավելություններով ու թերություններվ): Հակառակ դեպքում… չնայած ավելի լավ է չիմանաք: Սիրային հարաբերություններով նրա նախընտրած մեթոդն է . «Ես կարող եմ քեզ մտրակել, իսկ դու պետք է հնազանդորեն ինձ սիրես: Կսիրե՛ս, ասացի »: Տարօրինակ է, բայց նրանց սերը անպատասխան չի մնում: Փորձեք չսիրել նրան, բայց ցուլի վրեժը սարսափելի է: Եթե ցուլից հեռանում են, ապա միայն անձայն, ոտքի մատների ծայրերով, գիշերը, Աստված մի արասցե արթնանա նրա զայրույթը:

Երկվորյակներ
Երկվորյակները սիրում են ամբողջ հոգով: Հավերժ: Սակայն այդ «հավերժ»-ը ունի իր ժամկետը… ոչ, ոչ 3 տարի, ինչպես հայտնի վեպում է: Նրանց սերն ապրում է 2 տարի: Նրանք շատ սիրառատ են, այդ իսկ պատճառով միաժամանակ կարող են սիրել 2 հոգու: Սակայն այդ երկուսին էլ կարող են սրտանց սիրել: Երկվորյակների համար խորթ է առավոտյան հավերժ սիրո համար տառապելը, իսկ երեկոյան երակներ կտրելը: Չնայած դրան նրանք կարողանում են անկեղծ սիրել:

Խեցգետիններ
Խեցգետինները սիրահարվում են անվստահաբար: Նա իր սիրո առարկան ուսումնասիրում է , պտտվում շուրջը, միշտ կասկածների մեջ է ու խուսափում է մոտենալուց: «Իսկ եթե նա չէ՞ այն միակը», «Իսկ եթե մենք լինենք միասին ու ես նոր հասկանամ, որ նա չէ այն մեկն ով ինձ պետք է»: Այս ամենից ավելի շատ տառապում են նրանց համակրած էակները: Այդ էակներից մնում են նրանք , ովքեր ամենահետևողականն են ու կարողանում են դիմանալ խեցգետինների քմահաճույքներին: Հարաբերությունների հավատարմությունը կախված է նրանից, թե ինչքան կարող է դիամանլ խեցգետնի ընտրյալը: Բայց նրանք , ովքեր համբերատար կլինեն, կպարգևատրվեն. սիրահարված խեցգետինը կարող է ամբողջ աշխարհը նվիրել իր սիրելիին: Սակայն այդ ընթացքը նույնպես կարող է ձգձգվել նույն սխեմայով. «Իսկ եթե իմ նվիրած աշխարհը նրա համար ձանձրալի լինի՞», «Իսկ եթե նա քլոր է շնչում ու նրան թթվածնային երկրորդ աշխարհը բոլորովին էլ պետք չլինի՞ »: Եվ այսպես տարիներ, իսկ հետո տասնամյակներ շարունակ…

Առյուծներ
Առյուծները սիրահարվում են՝ համարելով դա լավություն ինչ-որ մեկին: Առյուծը չի հասկանում . թե ինչ բան է հավասարությունը հարաբերությունների մեջ. չէ, որ նա է թագավորը, իսկ դու՝ ընդամենը ձևական մի բան: Բայց, եթե հանկարծ դուք նրան կախարդական առաջարկություն անեք. «Միշտ դու եղիր գլխավոր դիրքում», նա անմիջապես ձեզ կընդունի ու շատ արտոնություններ կտա, ամուր կգրկի ու այլևս բաց չի թողնի:

Կույսեր
Կույսերը սիրահարվում են ասես վերջին անգամ: Նրանց մասին է ասված. տղան ընդամենը նրան ժպտաց, իսկ աղջիկն արդեն ամուսնության մասին է մտածում: Հրավիրելով քեզ իր աշխարհը՝ այս անկեղծ էակը պատրաստ է քեզ նվիրել իր ձեռքը, սիրտը, ձախ երիկամը, ընկերներին, կատվին, նախկին ամուսնության երեխաներին և նույնիսկ մորաքրոջը: Իսկ եթե ձեզ հետաքրքրի այն հարցը, թե մորաքույրն ինչի՞ համար է պետք, սիրահարված կույսը կպատասխանի, որ տնտեսության մեջ դեռ շատ այդպիսի բաներ են պետք գալու: Եթե սիրած էակն անհետ կորչում է, կույսը լաց է լինում, տառապում ու առնվազն 2 տարի սպասում, որ սիրելին մի օր ետ կվերադառնա: Իմիջայլոց, փոշմանելն ու նորից ետ վերադառնալը նրա մոտ, ճիշտ որոշում կլինի:

Կշեռքներ
Կշեռքները սիրահարվում են արվեստի նկատմամբ ունեցած սիրուց դրդված: Նրանք միշտ գնահատում են գեղեցիկը: Նրանց մոտ պետք է ամեն ինչ գեղեցիկ լինի: Սիրավեպը արվեստ է, հարաբերությունները՝ երկու սիրահարների համատեղ արվեստի գործ : Կշեռքները գեղեցիկ հոգ են տանում, գեղեցիկ զբաղվում սիրով ու վերջում էլ իրենց ետևից գեղեցիկ փակում դուռը: Նրանք կարծում են, որ աշխարհը սիրավեպ է: Նրանց մոտ ամեն ինչ գրքերի նման է: Հետո նրանք նորից գեղեցիկ կերպով ետ են վերադառնում ու նորից հեռանում, նորից են ետ գալիս… բայց արդեն ոչ գեղեցիկ կերպով: Մի խոսքով նրանք իրենց ընտրյալին ուղղակի անհավատալիորեն խենթացնում են: Բայց դա չարությունից չէ, որ անում են, ուղղակի մտածում են, որ այս կյանքը կարճ է, և պետք է փորձել ամեն ինչից օգտվել:

Կարիճներ
Իմիջայլոց կարիճներն էլ են սիրահարվում: Դա կարող է լինել ընդմիջման ժամանակ, երբ նա պետք է ընտրություն կատարի երիտասարդ ֆիզիկոսների ու մաթեմատիկոսների միջև: Նույնիսկ սիրո մեջ կարիճները իսկական տականքներ են, նրանք չեն հասկանում մարդասիրություն ասվածը: Նրանց մոտ ամեն ինչ հաշվարկած է . նա իր ընտրյալին վիրավորում է սրտից , և զոհն արդեն պատրաստ է ՝ խնդրելով. «Դե վերցրու ինձ»: Կարիճը հաճույքով վերցնում է, համբուորում ու շտապում երիտասարդ նատուրալիստների շրջապատ:

 

 

 

Աղեղնավորներ
Աղեղնավորները նախընտրում են ընդհանրապես չսիրահարվել: Քանի որ մտածում են, որ վերջում ամեն ինչ վատ է լինելու: Սակայն սիրառատ աղեղնավորների մոտ դա չի ստացվում: Աղեղնավորներն իրականում այնքան սիրառատ են, որ կենդանակերպի մյուս նշաններն ուղղակի նյարդային կերպով մի կողմ քաշված ծխում են: Եթե աղեղնավորը հասցրել է սիրահարվել, ապա նա պատրաստ է ենթարկվել ամեն ինչի. «Արդեն ամեն ինչ վա՞տ է: Թե՞ դեռ ամեն ինչ ընթանում է իր հունով: Թե՞ ամեն դեպքում դեռ ոչ, օ Աստված իմ…»: Ամուր ու երջանիկ հարաբերություններ ստեղծելու համար այս հոռետեսին խորհուրդ ենք տալիս անցյալի փորձերը չկիրառել ներկա հարաբերությունների ժամանակ:

Այծեղջյուրներ
Այծեղջյուրները սիրահարվում են ռացիոնալ կերպով: Նրանք չգիտեն, թե ինչ բան է կայծակը, խառնաշփոթը: Այս խելացի սմբակավորների մոտ ամեն ինչ հաշվարկված է: Նա շատ լավ գիտակցում է, որ տաք գլխով որոշումներ կայացնել պետք չէ և որոշում կայացնելուց առաջ պետք է ուսումնասիրել ընտրյալի բոլոր թերություններն ու առավելությունները: Նրանք բուսակեր են: Բայց դեռ սպասեք: Նրանք նաև արնախում են: Նրանք լուսանի նման նստում են ծառին ու երկար ժամանակ հետևում իրենց զոհին, ճակատագրական թռիչք կատարելու համար: Վերջում զոհը ընկնում է ու նրբորեն շշնջում. «Ես էլ եմ սիրում քեզ »:

Ջրհոսներ
Ջրհոսը ճիշտ է սիրահարվում: Մինչ կենդանակերպի մյուս նշանները մտածում են, որ բոլորն իրենց ինչ-որ բան են պարտավոր, ջրհոսները մտածում են, որ իրենք են պարտավոր հոգ տանելու իրենց սիրելիի մասին: Նրանք մի յուրահատուկ հատկություն ունեն. սիրում են հոգով տրվել ու չեն վիրավորվում: Ոչ մի արտասովոր բան էլ չկա, եթե սիրելին արդեն մեկ ժամ է, ինչ չի զանգում: Ջրհոսները երբեք չեն պահանջում անհնարինը. չէ, որ բոլորս էլ մարդ ենք: Եթե աշխատանքից ուշ ես գալիս տուն, ջրհոսը հետևյալ կերպ է արձագանքում դրան.«Վաղը նույնպե՞ս ուշ ես գալու: Վերցրու պանրով այս սենդվիչը քեզ հետ»: Եվ այդ սենդվիչն իրոք պանրով է, այլ ոչ թե մկնդեղով:

Ձկներ
Ձկները սիրահարվում են դասական ժանրով: Կիրքը փոխարինում է քնքշությանը, արցունքները՝ ժպիտին, ծաղիկներին, իսկ հետո՝ պատռած վերնաշապիկ, կոտրված ափսեներ, մի խոսքով այնպես, ինչպես մեքսիակական սերիալներում է: Ձկները հաճախ անձին չեն սիրահարվում, այլ ամբողջությամբ տրվում են հարաբերություններին: Ավելի ուժեղ զգացմունքների համար նրանք նախընտրում են, որ իրենց սիրելի էակը լինի դժվար հասանելի, օրինակ, ապրի ուրիշ քաղաքում, ուրիշ երկրում, իսկ լավագույն դեպքում լինի հետազոտող Մարսի վրա և միանգամայն ժամանակ չունեննա իր համար: Ձկները սիրում են դրամաներ: Ունեն մազոխիզմի նկատմամաբ հակում, նրանք սիրում են տառապել ու հաղթահարել խոչընդոտները, այլապես ապրելն էլ ոչ մի իմաստ չի ունենա նրանց համար:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League