Ձուն լավ հարել շաքարավազի հետ մինչև սպիտակելը և ծավալով ավելանալը:
Ապա ավելացնել մաղով անցկացրած ալյուրը և կակաոն: Խառնել զգուշությամբ, որպեսզի զանգվածը չկորցնի իր ծավալը:
Ձևամանը (ուղղանկյունաձև, 25X35սմ ) պատել պերգամենտային թղթով, ապա բուսայուղով: Շոկոլադե խմորը լցնել ձևամանի մեջ, հարթեցնել մակերեսը: Թխել ջեռոցում 8-11րոպե 180աստիճանում: 8րոպե անց բացել ջեռոցը և մատով սեղմել բիսկվիթի վրա և, եթե այն ետ բարձրանա, ապա արդեն պատրաստ է:
Կրեմի պատրաստումը: 20-30գր կաթը խառնել օսլայի հետ: Կաթի մնացած մասը եռացնել, ապա վրան ավելացնել օսլայի հետ խառնած կաթը՝ անընդհատ խառնելով կաթը այդ ընթացքում: Եփել մինչև պնդանալը, ապա հանել կաթը կրակի վրայից և թողնել սառչի: Կարագը սկսել հարել՝ ավելացնելով շաքարի փոշին, կակաոն, ապա մաս առ մաս կաթը, հետո կոնյակը: Լավ հարել:
Ցանկության դեպքում պատրաստել օշարակ բիսկվիթի ներծծման համար: Դրա համար պետք է խնձորի հյութի մեջ լուծել շաքարավազը, ապա գդալով շաղ տալ բիսկվիթի վրա:
Բիսկվիթի վրա տարածել կրեմը (դեպի ներս փաթաթվող մասում շատ, ապա բարակացնելով կրեմի շերտը դեպի ծայրի հատվածը) և ռուլետի նման փաթաթել: Կարագը հալեցնել շոկոլադի հետ, լցնել ռուլետի վրա և, երբ մի քիչ պնդանա, վրան պատառաքաղով երկայնական գծեր անել:
Պատրաստի շոկոլադե ռուլետը տեղափոխել սառնարան 2 ժամով, որից հետո միայն անցնել համտեսելուն: Վստահ ենք, որ կգնահատեք այս զուտ չեխական բաղադրատոմսը: