Սվիտեր նվիրելու փորձ Վլադիմիր Պուտինին
SOCIETYՊերուացի Խուլիա Կաստրոն, որը զբաղվում է հագուստի արտադրությամբ, շաբաթ՝ նոյեմբրի 19-ին, փորձել է սվիտեր նվիրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, ով Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի շրջանակներում գտնվում է Լիմայում, սակայն անվտանգության աշխատակիցները ձերբակալել են կնոջը։
Կինը նվերը ձեռքին փորձել է մոտենալ Պուտինին, սակայն անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել։ Այս պահին նա գտնվում է ոստիկանությունում եւ բացատրություններ է տալիս։ «Այնտեղ խառնաշփոթ էր, երեւի դա ամենալավ վայրը չէր, քանի որ ներկա էին բազմաթիվ նախագահներ եւ անվտանգության ուժեղացված հսկողություն էր իրականացվում, բայց հույս ունեմ, որ այդ սվիտերը կհասնի Վլադիմիր Պուտինին։ Գուցե դուք ինձ այդ հարցում կօգնեք»,-հայտարարել է Կոստրոն RPP ռադիոյի եթերում։



