Նոր Զելանդիայի վարչապետը առաջարկել է Թրանսխաղաղօվկիանոսյան գործընկերությունը Թրամփխաղաղօվկիանոսյան վերանվանել
INTERNATIONAL NEWSՆոր Զելանդիայի վարչապետը առաջարկել է Թրանսխաղաղօվկիանոսյան գործընկերության մասին համաձայնագիրը վերանվանել Թրամփխաղաղօվկիանոսյան գործընկերություն, որպեսզի փոխեն՝ այս գործընկերությանը դեմ արտահայտվող Դոնալդ Թրամփի վերաբերմունքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Թրամփխաղաղօվկիանոսյան գործընկերություն, շատ հարմար անվանում է»,- մեջբերում է Guardian–ը Ասիական խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագանաժողովի շրջանակում Քիի արած հեգնական դիտարկումը։
Թերթի տվյալներով, Նոր Զելանդիայի վարչապետը նաեւ նշել է, որ ԱՄՆ-ն կարեւոր գործընկեր է եղել տարածաշրջանի համար, սակայն Չինաստանը կկարողանա զբաղեցնել նրա տեղը, եթե Թրամփի վարչակազմը չաջակցի նախագիծը։
Թրանսխաղաղօվկիանոսյան գործընկերության՝ Ասիական Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ազատ առեւտրի լայն գոտի ստեղծելու մասին համաձայնագիրը, որն ԱՄՆ ղեկավարությամբ մի քանի տարի նախապատրաստվում էր, այս տարվա փետրվարին ստորագրել են 12 երկրներ՝ ԱՄՆ-ն, Կանադան, Ավստրալիան, Նոր Զելանդիան, Սինգապուրը, Մալայզիան, Բրունեյը, Վիետնամը, Ճապոնիան, Մեքսիկան, Չիլին ու Պերուն։
Համաձայնագրի նախապատրաստումն ու ստորագրումը Բարաք Օբամայի վարչակազմի ասիական քաղաքականության կարեւորագույն տարրերից էր։ Դոնալդ Թրամփն իր նախընտրական քարոզչության ընթացքում բազմիցս կասկածի տակ էր դրել այդ համաձայնագրի անհրաժեշտությունը։ ԱՄՆ գործող վարչակազմը անցած շաբաթ որոշել է դադարեցնել կոնգրեսում համաձայնագրի վավերացմանը գործընթացը ու սպասել այս հարցի շուրջ Թրամփի վարչակազմի հետագա քայլերին։
			
			
			
			
			
				
			
			
			


