Yerevan, 12.April.2026,
00
:
00
BREAKING


ԱՄՆ հանրությունը ապառազմականացման կողմնակից է

INTERNATIONAL NEWS
ԱՄՆ–ում և՛ դեմոկրատները, և՛ հանրապետականներն ի վիճակի չեն ընկալել այն տրամադրություններն ու հակասությունները, որ սովորական քաղաքացիների շրջանում կորոշարկեին երկրի քաղաքական կյանքի բովանդակությունը: Հակասություններից գլխավորը խաղաղության ու պատերազմի ընկալումը, ապա նաև՝ դրանց անհրաժեշտությունն ու բացառումն է: Այս կարծիքն են հայտնել հետազոտական երկու ընկերություններ՝ Charles Koch Institute–ն ու Center fot the National Interest–ը, որոնք վերջերս, սոցիոլոգիական ընդլայնված հարցման միջոցով, պարզել էին, որ բազմահազար հարցվածների միայն 1/4–ն է կողմ ԱՄՆ ռազմական էքսպանսիային: Ընդ որում՝ Սերբիայի ռմբակոծումից մինչև իրաքյան ներխուժում, Սիրիա, Աֆղանստան և Իսրայելի նկատմամբ ստանձնած ռազմական նոր պարտավորություններ:
 
Հարցվածների 51%–ը կարծում է, որ վերջին 15 տարիներին ԱՄՆ անվտանգության մակարդակը նվազել է, և միայն 13%–ն է իրեն լիակատար անվտանգ զգում: Ավելին՝ միայն 10%–ն է կողմ եղել ԱՄՆ–ի ռազմական ներկայության աճին Սիրիայում և Եմենում, ու նույն մարդիկ են կողմ արտահայտվել Սաուդյան Արաբիայի հետ գործընկերությանը: Նույնատիպ պատասխաններ են գրանցվել Աֆղանստանի դեպքում. 42%–ը համոզված է, թե այնտեղ կատարվողի արդյունքում իրենց ավտանգությունը նվազել է, և միայն 34%–ն է պնդել, թե վարվող քաղաքականությունը որևէ ազդեցություն չի ունեցել խնդրո առարկայի վրա:
 
Ի դեպ, ապագայի տեսանկյունից, հարցվածների 75%–ն առհասարակ կողմ է ուշադրությունը ներքին, ոչ թե արտաքին խնդիրների վրա ուղղելուն, իսկ բյուջեում ռազմական ծախսերի հավելմանը կողմ է արտահայտվել միայն 37%–ը: Նշենք նաև, որ հարցումն իրականացվել է ԱՄՆ բոլոր նահանգներում և հնարավորինս փորձ է արվել ընդգրկել սոցիալական բոլոր շերտերի, ռասսաների, կրթական ու տարիքային բոլոր ցենզերի մարդկանց: Մի քանի դեպքում նույնիսկ հոմլեսներն են դիտարկվել, և ահա իսկական անակնկալ է դարձել փաստը, որ ի տարբերություն էլիտայի, որտեղ հիմնական վտանգը տեսնում են Ռուսաստանի և Չինաստանի աճող ազդեցության մեջ, ամերիկացիները, որպես ներքին ու արտաքին թիվ մեկ վտանգ, դիտարկել են ահաբեկչությունը՝ միայն 18%–ով հիշյալ երկրներին անվտանգության խնդիր երևակելով:
Ի դեպ, այս հարցախույզի արդյունքներին դեռ ընտրարշավի ընթացքում են ծանոթացրել Քլինթոն ամուսիններին, սակայն, զայրույթից հեռախոսը լուսամուտից շպրտելու գնով անգամ, էքս–նախագահին չի հաջողվել կնոջ ուշադրությունն այս հարցերի, ոչ թե Թրամփին սևացնելու, ֆեմինիստական խնդիրների, Ռուսաստանին դեմոնիզացնելու վրա սևեռել: Հիլարին նկատի չի առել, որ հանրության 80%–ը հավասարապես վատ է նայում և՛ հանրապետական Բուշի կողմից Իրաքի ռմբակոծմանը, ընդ որում՝ առանց ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի հավանությանը, և՛ Օբամայի քաղաքականությանը Սիրիայում և այլուր: Դեմոկրատների ընտրարշավում, փաստորեն, չտեսնելու են տվել նաև այն հանգամանքը, որ հարցվածների 80%–ն այսուհետ կամենում է, որ կառավարությունը որևէ ռազմական ձեռնարկից առաջ ունենա Սենատի հավանությունը: Մոտ 30%–ն էլ ընդհուպ հանրաքվե է պահանջել:
 
Ստացվում է, որ ԱՄՆ–ում մարդիկ հիասթափված են միաժամանակ և՛ դեմոկրատներից, և՛ հանրապետականներից՝ նշում են սոցիոլոգները: Ավելին՝ հանրության շրջանում կասկած կա, որ երկու էլիտաներն էլ փակելով ապամիլիտարիստական երրորդ ուժերի ճանապարհը՝ ընտրությունները դարձնում են ոչ լեգիտիմ, սոցիումին ստիպելով ընտրել ոչ թե թեկնածուների, այլ վատի ու վատթարի միջև...
 
The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding