Արտահանման ծավալներն աճել են, ներմուծմանն էլ՝ սկզբից աճել, հետո անկում ապրել
ECONOMICS
Հայաստանի արտաքին առևտուրը վերջին 5 տարիների ընթացքում դրական աճ է գրանցել: Այս մասին է փաստում Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության կայքում տեղ գտած արտահանման և ներմուծման ծավալների վերաբերյալ հրապարակումը:
Ըստ այդ հրապարակման՝ եթե 2011 թ. Հայաստանի ապրանքների արտահանման ծավալները կազմել են 489 միլիարդ 32 միլիոն դրամ, ապա արդեն 4 տարի անց՝ 2015 թ.–ին, այդ թիվն ավելացել է 216 միլիարդով՝ կազմելով 705 միլիարդ 116 միլիոն դրամ:
Նույնը չի կարելի ասել ներմուծման մասին: Եթե 2011 թ. ներմուծվող ապրանքների արժեքը եղել է 1 տրիլիոն 482 միլիարդ 396 միլիոն դրամ, ապա 2015 թ–ին՝ գթեթե նույնքան՝ 1 տրիլիոն 500 միլիարդ 295 միլիոն դրամ: Սրանից իհարկե չի հետևում, որ ներմուծման ծավալները վերջին տարիներին չեն փոփոխվել: Ներմուծման ծավալների աճ եղել է, սակայն աճի հետ միասին նաև անկում է գրանցվել:
Այսպես, 2012–2014 թթ. ներմուծված ապրանքների ծավալներն աճել են՝ հասնելով 1 տրիլիոն 735 միլիարդ 308 միլիոն դրամի: Սակայն մեկ տարի անց՝ 2015 թ.–ին, ներմուծման ծավալները արդեն նվազել են 235 միլիարդով՝ դառնալով 1 տրիլիոն 500 միլիարդ:
2015 թ. հայաստանյան արտաքին առևտրի ներմուծման և արտահանման ծավալներով առաջատար է մայրաքաղաք Երևանը: Արտահանումը նախորդ տարի կազմել է 343 միլիարդ 908 միլիոն դրամ՝ արտահանման ամբողջ ծավալների 50%–ը: Ապրանքների ներմուծումը կազմել է ավելի քան 82%՝ 1 տրիլիոն 233 միլիարդ 79 միլիոն դրամ:
Արտահանման և ներմուծման ծավալներով Հայաստանի մարզերից ամենավերջին տեղն է զբաղեցնում Տավուշի մարզը: Արտահանման ծավալները 2015 թ. այստեղ կազմել են 1 միլիարդ 580 միլիոն դրամ, իսկ ներմուծմանը՝ 4 միլիարդ 164 միլիոն դրամ:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ





















































1
Unibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12%
2
Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District
3
UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students fr...
4
Inecobank and The Bank of New York Mellon mark the launch of a partnership to expand international t...
5
Customer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBank