ԱՄՆ-ում ոստիկանները գտել են մոր սպանությունից հետո կորած նորածնին
SOCIETYԱմերիկյան ոստիկանությունը գտել է նորածին Սոֆյային, որը կորել էր մոր սպանությունից հետո: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Քանզասի Ուիթիչո քաղաքի ոստիկանապես Գորդոն Ռամզին հայտարարել է, որ 27-ամյա Լաուրա Աբարկի-Նոգիդիի սպանության մեջ կասկածվողները երեխային Թեխաս են տարել:
8 օրական Սոֆյային գտել են Դալլասում: Նա չի տուժել: Ռամզիի տեղեկացմամբ՝ ոստիկանությունը երկու կասկածյալի է ձերբակալել: Նրանք ճանաչել են սպանված կնոջ ընտանիքին:
Նոյեմբերի 17-ին Աբարկի-Նոգիդիի ընկերն աշխատանքից տուն է եկել եւ հայտնաբերել նրա դին: Ոստիկանությունն ու հարազատներն այդ օրից ի վեր փնտրում էին երեխային:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



