Ստամբուլում Մոլդովայի գլխավոր հյուպատոսին են կալանավորել
INTERNATIONAL NEWSՔիշնևի շրջանային դատարանը որոշում է ընդունել 30 օր ժամկետով կալանավորել Ստամբուլում Մոլդովայի գլխավոր հյուպատոս Վյաչեսլավ Ֆիլիպին: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ հղում անելով երկրի գլխավոր դատախազության մամլո քարտուղար Մարիա Վիերուին:
«Դատարանը բավարարել է դատախազների միջնորդությունը և Ստամբուլում Մոլդովայի գլխավոր հյուպատոսին կալանավորել է 30 օրով»,- հայտարարել է Վիերուն:
Հիշեցնենք, որ Ֆիլիպին ձերբակալել են Քիշնևի օդանավակայանում կոռուպցիայի կասկածանքով՝ փաստաթղթեր հանձնելիս, որոնք օտարերկրյա քաղաքացիներին թույլ են տալիս գտնվել Մոլդովայում:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



