Հռոմի պապը հռչակել է 17 նոր կարդինալի
INTERNATIONAL NEWSՀռոմի պապ Ֆրանցիսկոսը կոնսիստորիա է անցկացրել, որի ընթացքում հռչակել է 17 նոր կարդինալների։ Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում բարեգթության սուրբ դարպասների փակման նախօրեին կարդինալ են հռչակվել 5 մայրցամաքները ներկայացնող կաթոլիկ հիերարխներ։ Այս մասին հայտնում է Սուրբ գահի մամլո ծառայությունը։
Ավանդական կարմիր գլխարկներ են շնորհվել 17 նոր կարդինալներին, որոնցից 13-ի տարիքը դեռևս չի հասնում 80-ի, և նրանք կարող են մասնակցել կոնկլավին (հռոմեա-կաթոլիկ եկեղեցու ղեկավարի ընտրություններին)։
Կարդինալների կոլեգիայի անդամների ընդհանուր թիվը հասել է 229-ի։Նրանցից 51-ը նշանակվել են ներկայիս հովվապետի կողմից։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



