Ներկայացվող առանձնատունը որևէ կապ չունի Գալուստ Սահակյանի կամ նրա որևէ բարեկամի հետ. Արսեն Բաբայան
LIFEԱզգային ժողովի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը հերքում է լրատամիջոցներում տարածված տեղեկատվությունը, թե Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը Երևանի Աջափնյակ թաղամասում 3 միլիոն դոլար արժողությամբ եռահարկ առանձնատուն ունի:
Արձագանքելով Արմենպրեսի հարցմանը՝ ՀՀ ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը վստահեցրեց, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: «Ներկայացվող տունը ոչ մի առնչություն չունի Աժ նախագահի կամ նրա որևէ բարեկամի հետ»,- նշեց Բաբայանը:
1
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
2
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
3
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



