Քաղաքացին բերման է ենթարկվել թմրանյութ պատրաստելու եւ պահելու կասկածանքով
SOCIETYՈստիկանության Մուշի բաժնի ծառայողները Գյումրիի Պուշկինի փողոցի թիվ 63 հասցեում գտնվող կիսաքանդ շինությունից, թմրանյութ պատրաստելու եւ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1988 թ. ծնված Խաչատուր Բ.-ին եւ 1991 թ. ծնված Ռոբերտ Հ.-ին:
Զննությամբ նշված կիսաքանդ շինությունից հայտնաբերվել է էմալապատ աման՝ շագանակագույն նստվածքով, 400 գ բուսական զանգվածի ցողուն եւ 4.7 գ մանրացված բուսական զանգված:
Խաչատուր Բ.-ն հայտարարել է, որ ինքը թմրամոլ է, հայտնաբերվածը պատկանում է իրեն, իսկ բուսական զանգվածները քաղել է Գյումրիի ավտոկայանի տարածքի կանեփի թփերից:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
1
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
2
Junius is back — with a new tournament and valuable prizes
3
From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6
4
Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
5
ZCMC Joins the United Nations Global Compact



