Թրամփի կողմնակիցներն ինքնատիպ ակցիայով «դաստիարակում» են Starbucks-ին
SOCIETYԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները պահանջում են Starbucks-ում սուրճի բաժակների վրա իրենց անունների փոխարեն գրել Թրամփի անունը՝ ի նշան բողոքի այն վերաբերմունքի դեմ, երբ մատուցողներից մեկը հրաժարվել էր սպասարկել հաճախորդին՝ միլիարդատիրոջ թեկնածությանն աջակցելու համար։ Այս մասին գրում է Huffington Post-ը։
Պարբերականի տեղեկություններով՝ ակցիայի գաղափարը կայանում է նրանում, որ աշխատակիցները պարտավոր են ամեն անգամ բղավել Թրամփի անունը, երբ պատրաստ է լինում պատվիրատուի ըմպելիքը։
Ակցիան սկսել է մեծ տարածում գտնել սոցցանցերում, որտեղ ակցիայի մասնակիցները լուսանկարներ են հրապարակում #TrumpCup հեշթեգով։



1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



