Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


ՀՀ վարչապետն ընդունել է Իրանի էկոնոմիկայի և ֆինանսների փոխնախարար, գլխավոր մաքսատան պետ Մասուդ Քարբասիանին

SOCIETY

 ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նոյեմբերի 18-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների փոխնախարար, գլխավոր մաքսատան պետ Մասուդ Քարբասիանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության ոչ միայն բարեկամ երկիր է, այլ նաև կարևոր գործընկերներից է, և մեր միջև քաղաքական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա: Բայց մեր տնտեսական հարաբերություններն ավելի ընդլայնելու և զարգացնելու ներուժ ունենք: Երկու երկրների մաքսային կառույցների ներդաշնակ աշխատանքը ևս կնպաստի առևտրատնտեսական կապերի զարգացմանը», - ողջունելով հյուրերին՝ նշել է Կարեն Կարապետյանը: Վարչապետը տեղեկացրել է, որ այսօր կառավարության նիստում հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների ն՝ աշխատանքային խումբ ձևավորել և իրանական կողմի հետ աշխատել ՀՀ-ից ԻԻՀ հայկական արտադրանքի, մասնավորապես, սննդամթերքի և գյուղմթերքի արտահանման խթանման հարցի շուրջ, ինչպես նաև գործարարների հետ քննարկել Իրանի սահմանակից տարածքում ազատ տնտեսական գոտի հիմնելու հեռանկարները: Կառավարության ղեկավարի խոսքով՝ դա փոխշահավետ հնարավորություն է երկու երկրների գործարարների համար, և պետք է նպատակուղղված աշխատել այն իրացնելու ուղղությամբ:

Իրանի գլխավոր մաքսատան պետը շնորհավորել է Կարեն Կարապետյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ: Ներկայացնելով ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հետ  աշխատանքային բանակցությունների արդյունքները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ՝ Մասուդ Քարբասիանը նշել է, որ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ: Մասնավորապես, ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր՝ մաքսային վարչարարության բնագավառում համագործակցության վերաբերյալ, երկուստեք կարևորվել են էլեկտրոնային եղանակով անհրաժեշտ տեղեկատվության փոխանակումն ու ՀՀ և ԻԻՀ քաղաքացիներին բավարար չափով մաքսային ընթացակարգերի մասին իրազեկումը, երկու երկրներում գործող ազատ տնտեսական գոտիների միջև փորձի փոխանակումն ու համագործակցությունը: «Մենք կարող ենք ազատ տնտեսական գոտու միջոցով համագործակցություն ծավալել դեպի Եվրասիական տնտեսական միության շուկա: Որպես կապող կամուրջ՝ Հայաստանը կարող է որոշիչ դերակատարություն ստանձնել այս ոլորտում, ինչն իր հերթին կարող է նպաստել համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմանը», - ասել է Մասուդ Քարբասիանը: Ի պատ ասխան վարչապետ Կարապետյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է ձևավորել համապատասխան հարթակ դեպի ԵԱՏՄ շուկա: Կառավարության ղեկավարը նաև ողջունել է երկու երկրների մաքսատների վարչարարության պայմանների բարելավմանը և միմյանց երկիր մուտք գործելու համար ընթացակարգերի դյուրացմանն ուղղված համատեղ քայլերը:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր ևս, որոնք վերաբերում էին տրանսպորտային և տարանցման  ենթակառուցվածքների  ոլորտում գործակցության զարգացմանը: 

 

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank