Yerevan, 27.September.2026,
00
:
00
BREAKING


Հաագա vs Մոսկվա. Կիևը ցնծում է

INTERNATIONAL NEWS
Ռուսաստանը երեկ պաշտոնապես հրաժարվել է Հաագայի Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի (Rome Statute of the International Criminal Court) անդամակցությունից: Անօրինակ այս բոյկոտի պատճառը նախորդ օրը նույն դատարանի դատավոր Ֆաթու Բենսուդայի հրապարակած զեկույցն է, որում անդրադարձ կար ոչ միայն ուկրաինական Մայդանի իրադարձություններին ու դոնբասյան պատերազմին, այլև Ղրիմի միացմանը Ռուսաստանին: Փաստ, որն առաջին անգամ այսպիսի հեղինակավոր հարթակում ճանաչվեց որպես զինված հակամարտության արդյունքում տեղի ունեցած անեքսիա՝ բռնակցում:
 
Ճիշտ է՝ Ռուսաստանն այս դատարանի անդամ չէ և հիշյալ կառույցի հետ համագործակցում էր դիտորդի կարգավիճակով, սրանից վեց տարի առաջ Հռոմի ստատուտի ստորագրման արդյունքում, բայց դրանից շատ բան չի փոխվում: Զեկույցի շնորհիվ այժմ ուկրաինական կառավարությունը կարող է ամեն վայրկյան Ռուսաստանին միջազգայնորեն պատասխանատվության ենթարկելու հարց բարձրացնել: Եվ դրանում իշխանություններին կարող է օգնած լինել նաև ՄԱԿ–ի Սոցիալական և հումանիտար հանձնաժողովի կողմից՝ երեկ ընդունված բանաձևը, որը վերաբերում է Ղրիմում մարդու իրավունքների, մասնավորապես՝ ղրիմա թաթարական ժողովուրդների իրավունքների ոտնահարմանը:
 
(Ի դեպ, փաստաթուղթը համաձայնեցվել էր 73 երկրների հետ, որոնցից միայն 23–ն են դեմ ստորագրել: Նրանց թվում՝ Ռուսաստանը, Իրանը, Հայաստանը, Ղազախստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վենեսուելան, Չինաստանը, Հնդկաստանը, Սիրիան, Ուզբեկստանը և այլք… իսկ ահա Ղրղզստանն ու Տաջիկստանը ձեռնպահ են եղել Ուկրաինայի կողմից ՄԱԿ–ում առաջադրված բանաձևի ընդունմանը, ինչն անասելի զայրացրել է Կրեմլին:)
 
Վերադառնալով Հաագայի զեկույցին՝ հարկ է նշել, որ ռուսական կողմն ինչպես դա, այնպես էլ ՄԱԿ–ի համապատասխան հանձնաժողովում ընդունված բանաձևը քաղաքական հաշվեհարդարի և ռուսատյացության տիրույթում է մեկնաբանում: Եվ մինչև վերջ արդարամիտ լինելու տեսանկյունից պիտի ամրագրենք, որ գոնե դատարանի դեպքում՝ որոշ հարցեր իսկապես կասկածի առիթ են դառնում:
 
Օրինակ՝ Մայդանում ծավալված իրադարձությունները նկարագրվում են ոչ այնքան չեզոք–տեղեկատվական, որքան քաղաքական մեկնաբանությունների համատեքստում և, փաստորեն, դատավորն ի՛նքն է խոստովանում, որ տեղի ունեցածը մինչև վերջ հասկանալու ու ամբողջապես գնահատելու համար հավելյալ տեղեկատվության լուրջ պակաս է զգացվում: Նույն բանն է ասվում նաև դոնբասյան՝ այս պահին էլ ընթացող իրադարձությունների վերաբերյալ, այդ պատճառով էլ, անկախ բոլոր կողմերի նկատմամբ վերաբերմունքից, նույնիսկ արևմտյան որոշ փորձագետների գնահատմամբ, զեկույցը չի կարող ամբողջովին անաչառ դիտարկվել թեկուզ միայն այն պատճառով, որ երեք տարի անց զուտ մասնագիտական քննություն չի անցկացվել Մայդանում և Ուկրաինայի հարավում տեղի ունեցածի վերաբերյալ: Չեն բացահայտվել և պատասխանատվության չեն ենթարկվել բոլոր նրանք, որոնք այս կամ այն կերպ կապված են հրդեհների, անկարգությունների, մարդասպանությունների, պայթյունների ու ավերածությունների, զենքի վաճառքի և գործածման, մարդկանց տարհանման, կրած նյութական ու բարոյական վնասների հետ: Մի բան, որ եթե նույնիսկ ուկրաինական իշխանությունները չեն արել կամ նման հնարավորություն չեն ունեցել, միջազգային հանրությունը և բոլոր հեղինակավոր կառույցներն իրենք են պարտավոր ընթանալ իրականության ամբողջական վերհանման ճանապարհով:
 
Միայն դրանից հետո ցանկացած որոշում, որ կընդունվի որևէ կառույցի կողմից, կարժանանա համընդհանուր վստահության ու համակրանքի՝ փակելով նաև հետագա բոլոր հնարավոր բռնությունների ճանապարհը ո՛չ միայն Ուկրաինայում:
 
 
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round Ahead