Պետդումայի կոմիտեն պաշտպանեց ՀՕՊ–ի մասին Հայաստանի հետ համաձայնագրի վավերացումը
SOCIETYՌԴ Պետդումայի կոմիտեն հանձնարարել է ընդունել հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միացյալ տարածաշրջանային համակարգի ստեղծման վերաբերյալ Հայաստանի հետ համաձայնագրի վավերացման մասին օրինագիծը. տեղեկացնում Է «ՌԻԱ նովոստին»:
Համաձայնագիրը կնքված է հինգ տարի ժամկետով՝ հնգամյա շրջաններով դրա երկարացման հնարավորությամբ:
Ինչպես նշվում է բացատրական գրության մեջ, համաձայնագիրը լիովին համապատասխանում է ՌԴ–ի շահերին: «Դրա իրագործումը թույլ կտա բարձրացնել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության պետական սահմանների պահպանության հուսալիությունը, ինչպես նաև սահմանել հակաօդային պաշտպանության զորքերի (ուժերի) կիրառման կարգը` մարտական հերթապահության առաջադրանքները համատեղ կատարելիս»,– ասված է բացատրական գրության մեջ:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



