ՀԱՊԿ-ն մասնակից երկրների բանակների ուժեղացման հանձնարարականներ Է մշակել
SOCIETYՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) փորձագետները մշակել են մասնակից երկրների զինված ուժերի պաշտպանունակության բարձրացման եւ կազմակերպության հավաքական անվտանգության համակարգի կատարելագործման հանձնարարականներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 18-ին այտնել Է Բելառուսի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն, նոյեմբերի 16-ից մինչեւ 17-ը Մինսկում անցկացվել Է «Օպերատիվ հակազդման հավաքական ուժերի բազմազգ զորակազմերի կառավարման խնդրահարույց հարցերը՝ ի շահ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների ռազմական անվտանգության ապահովման» միջազգային ռազմագիտական խորհրդաժողովը:
Այն անցկացվել Է ՀԱՊԿ-ի միավորված շտաբի նախաձեռնությամբ:
«ՀԱՊԿ-ի միավորված շտաբի, ՀԱՊԿ-ի մասնակից երկրների ռազմական գերատեսչությունների, Բելառուսի ուժային կառույցների ներկայացուցիչները քննարկել են Օպերատիվ հակազդման հավաքական ուժերի (ՕՀՀՈւ) բազմազգ զորակազմերի կառավարման խնդրահարույց հարցերը՝ ի շահ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների ռազմական անվտանգության ապահովման»,-ասված Է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Նրա տվյալներով՝ խորհրդաժողովի մասնակիցները եկել են այն եզրակացության, որ ՕՀՀՈւ-ի բազմազգ զորակազմերի կառավարման խնդրահարույց հարցերի զարգացումն ու կատարելագործումը ՀԱՊԿ-ի անդամ փոլոր պետությունների գերակա խնդիրն Է: Խորհրդաժողովի ընթացքում մշակվել են մի շարք հանձնարարականներ, որոնք արտացոլում են գտել հանրագումարային բանաձեւում», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



