Նաիրիտցիները ներխուժել են Կառավարության 3-րդ մասնաշենք
SOCIETYHraparak.am-ը գրում է.
Քիչ առաջ «Նաիրիտ» գործարանի մի շարք աշխատակիցներ Կառավարության 3-րդ մասնաշենք են ներխուժել, նրանք պահանջում էին հանդիպում Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի հետ: Նրանք պահանջում են, որպեսզի վերադարձնեն իրենց հինգ ամսվա աշխատավարձը:
Կառավարության 3-րդ մասնաշենքում մի շարք ոստիկաններ էին հավաքված, ովքեր թույլ չէին տալիս, որ ցուցարարները բարձրանան վերեւ: Տեղեկանալով, որ նախարարը Կառավարության հերթական նիստին է, որոշեցին շարժվել դեպի Կառավարություն՝ բաժանվելով երկու թեւի՝ մի մասը գլխավոր մուտքի մոտ կկանգնի, մյուսները՝ ետնամուտքի մոտ:
Նշենք, որ նաիրիտցիները պնդում են, որ նոր նախարարին անգամ դեմքով չեն ճանաչում, չնայած բազմիցս նրա հետ հանդիպում են պահանջել:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



