Մահացած հայտնաբերված պայմանագրային զինծառայողը 23 տարեկան էր. երեկ խոսել էր հարազատների հետ
SOCIETYArmtimes.com-ը գրում է.
Երեկ երեկոյան ՀՀ ՊՆ զորամասերից մեկում մահացած պայմանագրային զինծառայող Իվան Հայրապետյանը Տավուշի մարզի Նորաշեն գյուղից է: Նա 23 տարեկան է: Նորաշենի գյուղապետ Գոռ Աբրահամյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հարազատները վերջին անգամ երեկ են խոսել Իվանի հետ: Թե ինչ են խոսել՝ գյուղապետը չգիտի: Նրա վստահեցմամբ՝ դեպքի մասին գյուղում դեռ ոչինչ չգիտեն, չեն կարողանում հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել:
«Կարող եմ ասել, որ նորմալ ընտանիքից է, հայրը աշխատող տղա է, մայրը եւս աշխատում է՝ ուսուցչուհի է: Մեկ եղբայր ունի, նա էլ Հայաստանում չի, արտագնա աշխատանքի է մեկնել»,- ասաց գյուղապետը:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
4
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



