Կենսակերպում առկա սովորույթներ, որ կարող են բարձրացնել ձեր սեռական ցանկությունը
LIFEԲոլոր սովորական և առողջ սովորությունները կարող են բարձրացնել սեռական ցանկությունը, եթե Ձեր ցածր լիբիդոն պայմանավորված է այնպիսի պայմաններով, ինչպիսիք են շաքարախտը կամ արյան հիպերտոնիկ հիվանդությունը: Հիշե՛ք, սեռական առողջությունը եւ ընդհանուր առողջական վիճակը խորապես փոխկապակցված են:
Past.am-ը ներկայացնում է կենսակերպում առկա սովորույթներ, որ կարող են բարձրացնել ձեր սեռական ցանկությունը:
Ֆիզիկական վարժություններ կատարեք
![]()
Եթե ցանկանում եք լինել «տաքարյուն», ապա պետք է բարելավեք ձեր արյան շրջանառությունը: Ֆիթնեսը կարող է բարձրացնել արյան հոսքը, որն էլ իր հերթին սեռական ակտն ավելի հաճելի է դարձնում, քանի որ սեռական գրգռվածության ժամանակ, ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մոտ արյան հոսքը դեպի սեռական օրգաններ ավելանում է:

Դա նպաստում է սեռական ցանկության բարձրացմանը: Ֆիզիկական ակտիվությունը բարձրացնում է էնդորֆինը, ինչը բարձրացնում է տրամադրությունը։
Առողջ սնունդ
![]()
Ուժեղ խթանիչ ներգործություն ունեն մրգերը: Արևելքում մինչ այսօր նռան հատիկները խորհուրդ են տրվում զուգընկերոջը` սիրո գիշերից առաջ: Այս կարգի «օգնական» է համարվում նաև անանասը:

Բանջարեղենից առանձնացնում են ծաղկակաղամբը և գազարը: Ընկույզը (հատկապես` սովորական նուշը և պիստակը) պարունակում է վիտամինների և միկրոէլեմենտների բացառիկ հավաքածու. դրանք անփոխարինելի են հոգնածության և սթրեսների ժամանակ:
Կառավարեք ձեր սթրեսը
(106)(1658).jpg)
Սովորաբար մարդիկ աշխատանքից հետո գերհոգնած, լարված և սթրեսային վիճակում են լինում և շատ հաճախ այդ տրամադրությունը տեղափոխում են սեռական հարաբերության դաշտ:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



