Շիրակի մարզում անօթևանների խնդիր ունի 19 գյուղական համայնքի 171 ընտանիք
SOCIETYՇիրակի մարզի գյուղական համայնքների անօթևանության խնդրի լուծման նպատակով դեռ ծրագիր չկա: Մարզում անօթևանների խնդիր ունի 19 գյուղական համայնք, ընդհանուր՝ 171 անօթևան ընտանիք:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը, նրանց հարցը քննարկվում է ՀՀ կառավարությունում, բայց այս պահին դեռ ծրագիր չկա: «2017 թվականին այդ խնդիրը լուծելու համար գումար նախատեսված չէ, հուսանք, որ 2018 թվականին մարզի 19 գյուղական համայքներում, որտեղ կան անօթևան ընտանիքներ համապատասխան միջոցներ կնախատեսվի և այդ խնդիրը կլուծվի»,-նշեց Ալբերտ Մարգարյանը:
Մարզում այդ խնդրի լուծման ուղղությամբ ծրագիր իրականացվել է 2013 թվականին՝ 1 սենյականոց բնակարանի շահառուների համար: ՀՀ կառավարությունից շահառու ճանաչված 40 ընտանիքի տրամադրվել է 3 մլն դրամ պետական աջակցություն՝ բնակարանային պայմանների բարելավման նպատակով:



