Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


ԼՂ բնակչության մեծամասնությունը կողմ է արտահայտվում անկախությանը. հրապարակվել են սոցհարցման արդյունքները

SOCIETY

Լեռնային Ղարաբաղի բնակչության շրջանում աճել է անկախության կողմնակիցների, ինչպես նաև Հայաստանի Հանարպետության կազմին միանալ ցանկացողների թիվը՝ նախորդ՝ 2015թ. տվյալներով 91.7%-ից աճելով մինչև 95.1% 2016-ի համար: Նշենք նաև, որ բնակչության շրջանում հիմնական մտահոգությունը շարունակում է մնալ անվտանգությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի եվրոպացի բարեկամները (EuFoA), «Այ Փի Էս Սի» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի տնօրեն Հովհաննես Գրիգորյանը երեկ՝ նոյեմբերի 17-ին, Բրյուսելում եվրոպական դիվանագետների, լրագրողների և տարածաշրջանով զբաղվող միջազգային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացումների, արտաքին քաղաքականության վերաբերյալ հանրային ընկալումների, միջազգային ճանաչ ման և հակամարտության կարգավորմանն առնչվող խնդիրների վերաբերյալ անցկացված վերջին սոցհարցման արդյունքները: Հետազոտությունը իրականացվել է 2016 թվականի հուլիսին (ապրիլյան քառօրյա պատերազմից կարճ ժամանակ անց)՝  1081 ընտրանքով, մայրաքաղաք Ստեփանակերտում և ԼՂՀ 7 շրջաններում: Հետազոտության արդյունքները համեմատական վերլուծության են ենթարկվել «Այ Փի Էս Սի»-ի կողմից 2015թ. մարտին ԼՂՀ-ում իրականացրած համանուն սոցհարցման արդյունքների հետ:

Ստացված տվյալները փաստում են որ վերջին մեկ տարվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի բնակչության շրջանում աճել է անկախության համախոհների թիվը: Այս հարցում նշանակալի միտումներ են նկատվել  բնակչության երիտասարդ և կրթված զանգվածի շրջանում: Վերջիններս մեծապես աջակցում են անկախությանը (18-ից 30 տարեկանների 61.2% անկախության կողմնակից են, բարձրագույն կրթություն ստացածների 53.6%-ը անկախության կողմնակից են):

Պաշտպանության և արտաքին քաղաքականության ոլորտներում կառավարության գործունեության հանդեպ հանրային դժգոհությունը աճել է ավելի քան  2 նիշով, միաժամանակ բնակչության 78,6%-ը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղը ճիշտ ուղու վրա է:

Խաղաղության և պատերազմի հիմահարցը շարունակում է մնալ բնակչության մտահոգության առաջնային խնդիրը հարցվածների կեսից ավելիի համար: Գործազրկության և ԼՂՀ միջազգային ճանաչման խնդիրները համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղերում են: Նշենք, որ բնակչության շրջանում արտագաղթի միտումները շատ ցածր տոկոս են կազմում:

Վերոնշյալի իրողության առնչությամբ Հովհաննես Գրիգորյանը մեկնաբանեց. «Հետաքրքական է, որ արտագաղթի միտումների տոկոսային հարաբերակցությունը Լեռնային Ղարաբաղի բնակչության շրջանում ամենացածրն է Հարավային Կովկասի երկրների հետ համեմատությամբ: Փաստորեն, Ղարաբաղի բնակչությունը, չնայած ապրիլյան լայնամասշտաբ գործողություններին, մտադիր է մնալ երկրում և պայքարել անկախության համար, ի տարբերություն Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի բնակչության, որտեղ նկատվում են արտագաղթի միտումների բարձր տոկոսայնություն»:

Եվրոպական խորհրդարանի անդամ Ֆրանկ Էնգելն ընդգծեց Լեռնային Ղարաբաղի բնակչության քաղաքական հասունության մակարդակը. ««Քառօրյա պատերազմը» փոխեց իրադրությունը, բայց դա հիմնավոր փոփոխություն չէր: Լեռնային Ղարաբաղի բնակչությունը շատ հասուն մոտեցում է ցուցաբերում իր դիրքորոշման մեջ, հատկապես Արցախի հանրապետության անկախության ճանաչման առումով»: Պարոն Էնգելի կարծիքով, չնայած ժողովուրդը ավելի շատ է սկսել քննադատել իշխանություններին, այդուհանդերձ, ուժեղ լոյալություն է դրսևորում սեփական երկրի հանդեպ, իսկ իրավիճակի հետագա հնար ավոր սրումները ավելի կուժեղացնեն այդ միտումները:

Հետազոտության արդյունքերի քննարկման ավարտից հետո EuFoA-ի տնօրեն Դիոգո Պինտոն նշեց, որ ուրախ է տեսնել Ղարաբաղի բնակչության վճռականությունն ու տոկունությունը՝ չնայած ադրբեջանական ագրեսիային և իրավիճակը ապակայունացնելու փորձերին: Ըստ վերջինիս՝ բավականին շատ են մտահոգությունները նման բռնությունների կրկնություն մասով, սակայն ԼՂՀ բնակչությունը պայքարում է խաղաղության համար՝ վստահելով ԵԱՀԿ Մինսկի կարգավորման գործընթացին և միջազգային հանրությանը: «Որպես Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը, մասն ավորապես ԵՄ-ին հուսախաբ չանել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը: Պետք է շարունակել ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ ցույց տալով, որ խնդրի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա, և զինադադարի նոր խախտումներն այլևս անթույլատրելի են»,- ասաց նա:

ՏԵՂԵԿԱՆՔ. Հարցնումն իրականացվել է «Այ Փի Էս Սի» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի կողմից ԼՂՀ ԱԳՆ պատվերով:  Հարցման արդյունքները ամբողջապես հասանելի են ԱՅՍՏԵՂ

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League