Երեւանում 65-ամյա կինը խաղողի վազեր էտելիս հոսանքահարվել եւ մահացել է
SOCIETYԵրեւանի բնակչուհի 65-ամյա Անետա Միրզոյանը այսօր՝ սեպտեմբերի 12-ին, խաղողի վազեր էտելիս հոսանքահարվել եւ մահացել է։ Դեպքը տեղի է ունեցել Նորք-Մարաշ վարչական շրջանի Արմենակյան 24 հասցեում՝ Քրիստոնեական մշակույթի հիմնադրամի բակում։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից։
«Կինը մկրատով մշակել է խաղողի վազերը, վազերի վրա հոսանքի լարեր է եղել փաթաթված, պատահամաբար կտրել է լարը, այդ ժամանակ հոսանքահարվել է եւ մահացել»,-ասացին ՏԿԱԻՆ-ից։
Դեպքի վայր են գնացել ՏԿԱԻՆ փրկարար խումբը։ Այս առնչությամբ նյութեր են նախապատրաստվում ՀՀ Քննչական կոմիտեում։
1
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
2
Junius is back — with a new tournament and valuable prizes
3
From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6
4
Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
5
ZCMC Joins the United Nations Global Compact



