ԱՄՆ-ում հաստատել են Իրանին ուղեւորատար օդանավերի վաճառքի արգելքը
INTERNATIONAL NEWSԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը ընդունել է այն օրինագիծը, որը արգելում է Իրանին ուղեւորատար օդանավեր վաճառել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Հիմա օրինագիծը պետք է հաստատվի ԱՄՆ կոնգրեսի վերին պալատում՝ սենատում։
ԱՄՆ ներկայացուցիչների պալատը երեքշաբթի կողմ է քվեարկել Իրանի դեմ պատժամիջոցները եւս տասը տարով երկարացնելուն։
Հունիսին հայտնի էր դարձել, որ Իրանը նախնական պայմանավորվածություն էր ձեռք բերել Boeing կոնցեռնի հետ՝ ուղեւորատար օդանավերի ձեռքբերման մասին։ Սեպտեմբերի կեսերին ընկերությունը ԱՄՆ կառավարությունից թույլատվություն էր ստացել Իրանին օդանավեր վաճառելու համար։
Ենթադրվում էր, որ համաձայնագրի շրջանակում ավելի քան 100 օդանավ է վաճառվելլու Իրանին՝ 25 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ։
Մարտին էլ Իրանի կառավարությունը հայտնել էր, որ Airbus–ի հետ համաձայնեցրել է 114 օդանավեր ձեռք բերելու գործարքը։



