Լիբանանի «Ազդակ»-ն ու Հայաստանի ազգային գրադարանը համագործակցում են մամուլի թվայնացման գործում
SOCIETYԼիբանանի «Ազդակ» թերթի և Հայաստանի ազգային գրադարանի համագործակցությամբ թվայնացվում է դաշնակցական մամուլի 26 անուն հավաքածու: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:
Մամուլի թվայնացման գործում «Ազդակ»-ը համագործակցության առաջին քայլերն է կատարում Ազգային գրադարանի հետ: Այս առնչությամբ Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը «Ազդակ»-ին ուղղված նամակում նշել է, որ «Ազդդակ»-ն ապահովել է թվայնացման բարձր արդյունք, պատկերները գործնականում վերծանված են անսխալ: Տիգրան Զարգարյանն ընդգծել է, որ իրականացվել է եզակի աշխատանք, ինչի արդյունքները մեծապես կնպաստեն հայագիտական նյութերի որոնման եւ արդյունավետ օգտագործման հնարավորությունների ընդլայն մանը, ինչպես նաեւ հայալեզու բովանդակության տեսանելիության ապահովմանը համացանցում:



