ԱՄՆ-ի Սենատ օրինագիծ Է մտցվել նախագահի ուղղակի ընտրությունների մասին
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգից դեմոկրատ-սենատոր Բարբարա Բոքսերը նոյեմբերի 16-ին Կոնգրեսի Սենատի քննարկմանն Է ներկայացրել նախագահին ընտրելիս ԱՄՆ-ում գործող քվեատուների կոլեգիայի ինստիտուտի վերացման մասին օրինագիծը: Օրենսդրի կարծիքով՝ ընտրությունների այդ համակարգը հնացած Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Երկրի ղեկավարին ընտրելու ամերիկացի քաղաքացիների իրավունքը քվեատուներին պատվիրակելու նպատակահարմարության շուրջ վաղեմի բանավեճը ավելի Է թեժացել նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում անցկացված նախագահական ընտրություններից հետո: Դրանցում հաղթանակ Է տարել Հանրապետական կուսակցությունից թեկնածու Դոնալդ Թրամփը, որը, ընտրությունների նախնական արդյունքների համաձայն, ապահովել Է 290 քվեատուների աջակցությունը: Նրա մրցակիցը՝ դեմոկրատների թեկնածու Հիլարի Քլինթոնը, ստացել Է 232 քվեատուների ձայները, բայց, ըստ նույն հաշվարկների, նրա օգտին գրեթե 1 միլիոնով ավելի ընտրողներ են քվեարկել եւ, եթե չլիներ քվեատուների ինստիտուտը, նա նախագահ կընտրվեր:
Առաջարկված օրինագիծը, ինչպես նշում են տեղի մեկնաբանները, ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից հավանության արժանանալու գործնականում ոչ մի շանս չունի, նրա երկու պալատները վերահսկում Է նախագահական ընտրություններում հաղթած թեկնածուի կուսակցությունը: Բայց նույնիսկ եթե նշված նախաձեռնությունը ստանար Էլ օրենսդիրների հավանությունը, դրան պետք Է աջակցություն հայտներ ԱՄՆ-ի նահանգների երեք քառորդը, քանի որ խոսքը վերաբերում Է երկրի Սահմանադրության մեջ ուղղումներ կատարելուն: Իսկ այդ գործընթացն առնվազն յոթ տարի Է տեւում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



