Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Կոռուպցիան՝ մարդկային կերպարանքով...

SOCIETY

Այն, որ երկրում առկա ու օրեցօր բարգավաճող ամենակուլ կոռուպցիայի՝ հովանավորչության, կաշառակերության, խորքային անարդարության և այլ բացասական երևույթների դրսևորման առումով հանրապետությունում անզուգական վայրերից մեկն էլ արդեն երկար տարիներ ի վեր հանդիսանում է Երևանի պետական համալսարանը, ոչ ոքի համար առանձնապես գաղտնիք չէ. չկա գեթ մեկ հասարակական պախարակելի երևույթ, որն իր յուրատեսակ արտացոլանքը ստացած չլինի Մայր բուհում:Անկասկած, բուհի նման ողբալի վիճակի բուն մեղավորը հենց այն մարդն է, որ գրեթե անհիշելի ժամանակներից ի վեր՝ ղեկավարում է Համալսարանը:

Շատերի, բայց հատկապես՝ կրթական ոլորտի հետ առնչություններ ունեցողների համար, այդ անունը գրեթե հայհոյանքի պես մի բան է դարձել, երբ «Արամ Սիմոնյան» ասելիս շատերի աչքերի առաջ հառնում են այն արգահատելի բարքերն ու կարգերը, որոնք երկար տարիներ բնորոշ են ԵՊՀ-ին:

Սիմոնյանի ֆենոմենը, պետք է խոստովանել, բավական հետաքրքրական է. սա մեր իրականության այն վայ դեմքերից մեկն է, ում, չնայած ամեն ինչին, հաջողվել է երկար տարիներ պահպանել սեփական պաշտոնն ու աթոռին հավերժանալ այնպես, ինչպես ձյունն՝ Արարատի կատարին: Իհարկե, թող մեզ ներեն հայրենասեր մարդիկ՝ նման անտեղի համեմատության համար, բայց փաստը, որ արդեն որերորդ տարին՝ Սիմոնյանին հաջողվում է միանձնյա մասնակցել համալսարանի ռեկտորի ընտրություններին ու հաղթանակել, վկայում է այն մասին, որ սույն գոյն, այնուամենայնիվ, կարողացել է սերտել այն հիմնական լեզուն ու բանաձևը, որոնք կիրառական են իրենից մեծ կոռուպցիոն շղթայի մի մասնիկը ներկայացնող մի համակարգում, որը բազում երիտասարդների գլխին իսկական պատուհաս է դարձել. համալսարանում շրջանառվող ստվերային գումարները կարող են համեմատելի լինել բացառապես օլիգարխիկ տնտեսություններում շրջանառվող փողերի հետ, ինչի արդյունքում էլ, ըստ էության, Սիմոնյանն այս երկարուձիգ տարիների ընթացքում հասցրել է բավական հսկայական ինչքի ու կալվածքների տեր դառնալ, և սա այն պարագայում, երբ, ասենք՝ ԵՊՀ պրոֆեսորների աշխատավարձը 200.000-ից մի փոքր ավել գումար է կազմում:

Իհարկե, միամտություն կլիներ կարծել, թե՝ ասենք՝ Սիմոնյանը կարող էր այնքան պարկեշտ մեկը լինել, որ խուսափեր համալսարանում պրոֆեսորադասախոսական անձնակազմի շրջանում տիրող տոտալ աղքատության ֆոնին միլիոնավոր դոլարներ կուտակելու արատավոր պրակտիկայից, բայց այն, ինչ այս տարիների ընթացքում կատարվել է նրա ղեկավարման օրոք, չի կարող տեղավորվել անգամ ամենավառ երևակայության տեր մարդկանց գլխում. Սիմոնյանը հասցրել է ահռելի ունեցվածք հետ գցել ու կառուցել տներ, ձեռք բերել «դաչաներ», որոնց ընդհանուր արժողությունը չափվում է հարյուրավոր միլիոններով:

Այսպես՝ պարզվում է՝ Սիմոնյանը «Բլուր» թաղամասում 500.000 դոլար արժողության տուն ունի՝ կառուցված իր իսկ կողմից ձեռք բերված համապատասխան հողատարածքի վրա, ուր մինչ այդ գտնվում էր 120.000 դոլար արժողությամբ բնակելի շինություն: Նույն թաղամասում գտնվող էլիտար շենքում ԵՊՀ ռեկտորը հասցրել է նաև 3 սենյականոց տուն ձեռք բերել, որի շուկայական արժեքը հասնում է 300.000 դոլարի: Ինչ վերաբերում է ոչ բարով ռեկտորի հանրահայտ «դաչային», ապա, այստեղ ևս, ինչպես հասկանալի է, շքեղությունն անպակաս է գտնվել. Սիմոնյանը Դիլիջանում, չգիտես՝ ինչ միջոցներով, հասցրել է 50 միլիոնի հասնող արժողությամբ տուն ձեռք բերել, ու ամառները վայելել իրապես արքայական հանգիստ, ուր, ասում են՝ այնպիսի հարմարավետություններ կան, որոնք բնորոշ են բացառապես գերհարուստ օլիգարխներին պատկանող վիլլաներին:

Իսկ Սիմոնյանի անհատակ ունեցվածքի աղբյուրը պարզելն, իրականում, այնքան էլ դժվար չէ. դա թաքնված է այն արատավոր համակարգի հիմքերում, որի կնքահայրը, կատարելագործողն ու զարգացման մի նոր ու չտեսնված մակարդակի հասցնողը հենց վերոհիշյալ անձն է հանդիսանում: Համալսարանում փող «ուտելու» մեխանիզմները, պետք է նկատել՝ բավական բազմազան են՝ չքողարկվող ու համատարած կաշառակերություն, պետական միջոցների մսխում ու ակնհայտ ոչ արդյունավետ օգտագործում, հեռակա ուսուցման կամայական ընդունելություն ու առհասարակ՝ ընդունելությունների ոչ օրինական գործընթաց, կադրային սխալ քաղաքականություն, որի արդյունքում բուհը շարունակում են լքել որակյալ մասնագետներն՝ իրենց տեղը զիջելով «զնաչոկավոր» անգրագետներին, կոլեկտիվը յուրայինների ու «ստուկաչների» բաժանելու արատավոր պրակտիկա, երբ հստակ խտրականություն է դրվում դասախոսների միջև՝ ըստ նրանց գաղափարական ու, որ ավելի կարևոր է՝ քաղաքական հայացքների...

Այս ամենի մեջ ամենացավալին այն է, սակայն, որ Սիմոնյանի համակարգակործան ու ծայրահեղ ապաշնորհ քաղաքականության արդյունքում հիմնովին վարկաբեկվել է սիրելի մայր բուհը. հասարակությունը համալսարանին այլևս նայում է այն նույն աչքով, ինչ՝ մասնավոր կրթօջախներին, որոնց թիկունքում չկա պատմություն, չկա վաստակ, չկա ոչինչ. համալսարանը վաղուց վերածվել է Սիմոնյանի հոր դուքանի...

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League