Մարդու արտաքինը երկրորդական է, գլխավորն ինտելեկտուալ բազան է. Սաթի Ջանիբեկյան
LIFELife.panorama.am-ը զրուցել է դերասանուհի Սաթի Ջանիբեկյանի հետ, ով վերջին շրջանում կարծես թե նոր նախագծերում ու ֆիլմերում չի ներկայանում: Հետաքրքրվելով, թե դերասանուհին ինչով է այս շրջանում զբաղված, Սաթին պատմեց.
«Վերջերս հաճախ եմ երկրից մեկնում, ինչն առավել կապված է անձնական ծրագրերի, այլ ոչ թե գործերի հետ: Թերեւս հաճախակի մեկնումներս էլ պատճառ են, որ սերիալային, սիթքոմային ֆորմատներում չեմ ներկայանում: Իհարկե, սա չի նշանակում, որ աշխատանքային իմաստով ծրագրեր չկան. Այս պահին արդեն երկու առաջարկներ ունեմ գեղարվեստական ֆիլմերի տեսքով, որոնք նախատեսվում են 2017-ի սկզբին: Քանի որ դեռեւս հստակեցված չեն, մանրամասներ չեմ հաղորդի»:
Ի դեպ` մշտապես կատակերգական ֆիլմերում հանդես եկող դերասանուհուն առջեւում դրամատիկ կերպարում կտեսնենք.
«Առաջարկներից մեկը կրկին կոմեդիայի ժանրում է, իսկ մյուսը նորություն է ինձ համար. Լուրջ ու հետաքրքիր ֆիլմ է, որը հուսամ իրականություն կդառնա»,- հավելեց նա:
Սաթի Ջանիբեկյանի խոսքով` թեպետ նկարահանումներով զբաղված չէ, սակայն իր համար անընդհատ նոր հետաքրքրություններ է գտնում.
«Չեմ սիրում անգործության մատնվել, միշտ նոր բաներ եմ բացահայտում ինձ համար ու փորձում լիացնել օրս: Հիմա օրինակ սպորտով եմ զբաղվում, ինչպես նաեւ փորձում եմ ավելի լավ մակարդակի բերել անգլերենի իմացությունս: Ուզում եմ թարմացնել նկարելուս ջիղը, վերջին անգամ ութ տարի առաջ եմ նկարել ու այժմ ուզում եմ խորանալ այդ արվեստի մեջ: Նաեւ անասելի շատ սիրում եմ ընթերցանությամբ զբաղվել, անգամ օրվա մեջ ժամ եմ ինձ համար առանձնացնում ու ոչ մի կերպ չշեղվելով` ընթերցում եմ հետաքրքիր ստեղծագործություններ: Օրինակ հիմա կարդում եմ Էրիխ Ֆրոմի «Սիրելու արվեստը». Այն շատ հետաքրքիր, ինչ-որ տեղ ուսուցողական ստեղծագործություն է»,- պատմեց նա:
Գեղեցկուհի դերասանուհին սիրում է անընդհատ ինքնակրթվել.
«Կարծում եմ` մարդն անընդհատ պետք է ձգտի կատարելության, նույն տեղում չդոփի: Մարդու արտաքինը երկրորդական է, գլխավոը ինտելեկտուալ բազան է: Գեղեցկությունը հարաբերական է, ժամանակի ընթացքում գեղեցկությունը կարող է անգամ հոգնեցնող լինել, գլխավորը մարդկային ու խելացի լինելն է, դա է մնայուն»,- հավելեց դերասանուհին:
Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան
1
Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Conc...
2
Arman Vardanyan, the leader of the «Unity» movement, participated in an event dedicated to Armenia’s...
3
Compelling Business Loan Offer from AraratBank: JOIN US
4
AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little Ones
5
Opportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region...



