Մոսկվայում հայազգի էքս–պաշտոնյա է ձերբակալվել
INTERNATIONAL NEWSՄոսկվայում ձերբակալվել է Սանկտ Պետերբուրգի գուբերնատորի նախկին տեղակալ, հայազգի Մարատ Օհանեսյանը: Վերջինս մեղադրվում է «Զենիթ» ֆուտբոլային ակումբի համար՝ երկու տարի կառուցվող ստադիոնի շինարարության կազմակերպման ընթացքում մեքենայություններ անելու մեջ:
Հաղորդվում է, թե Օհանեսյանը ТДМ բաժնետիրական ընկերությանը ավանսով փոխանցել է 50,5 մլն ռուբլի՝ ստադիոնի համար վիդեո–տախտակ ապահովելու նպատակով, ինչը փոշիացվել է՝ մեկ օրում գրանցված ու անհետացած կազմակերպության հետ ապրանքի ձեռքբերման գործարք կնքելու արդյունքում: Հետաքննությունը շարունակվում է:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



