Միայնությունը կարող է ազդել իմունային համակարգի վրա
LIFEՄիայնությունը ոչ միայն մարդուն խեղճ ու թշվառ տեսք է հաղորդում, այլև ազդում է իմունային համակարգի վրա, հայտնում է Past.am-ը՝ հղում տալով The Daily Mail-ին:

Գիտնականները լաբորատոր հետազոտություն են իրականացրել, որում ներգրավվել են ինչպես մարդիկ, այնպես էլ կապիկները։ Դա նպատակ է ունեցել հետազոտելու կենսաբանական մեխանիզմների և մեկուսացման միջև անմիջական կապը, որը հանգեցնում է քրոնիկ հիվանդությունների և մահվան:

Գիտնականներն առաջարկում են զարգացնել սիմպատիկ նյարդային համակարգը, որը պատասխանատու է պայքարելու համար: Այդ համակարգի բացակայության կամ նվազման հետևանքով կարող է օրգանիզմում նվազել հակավիրուսային սպիտակուցների քանակը:

Հետազոտության այս փուլում սա ընդամենը մի վարկած է: Ուսումնասիրությունն ուղղակիորեն դեռ չի ապացուցել, որ սոցիալապես մեկուսացված մարդիկ ավելի շուտ են հիվանդանում: Նրանք դեռ չեն ապացուցել, որ միայնությունն առանցքային դեր է խաղում իմունային համակարգի վրա:
Մենակությունը եւ սոցիալապես մեկուսացումը զգացմունքների մի համալիր է։ Մարդու կյանքում դա կարող է լինել մի ցիկլ, որի ընթացքում քրոնիկ հիվանդություն ունեցող մարդիկ այլոց հետ շփման ցանկություն չեն ունենում` մեծացնելով մեկուսացվածության զգացումը:
Անի Գևորգյան
1
Business registration is now available at Unibank
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
4
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing Impairments
5
Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement



