Վիգեն Սարգսյանի դրամական միջոցներով կարելի է 60 հազար հոգու փոխարեն 1000 դրամ վճարել
ECONOMICSՀոկտեմբերին պաշտպանության նախարար նշանակված Վիգեն Սարգսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր գույքի և եկամուտների հայտարարագիրը: Ըստ հայտարարագրի՝ Վիգեն Սարգսյանի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմում են 15 միլիոն դրամ, 90 հազար ԱՄՆ դոլոր և 4 հազար եվրո:
Նորանշանակ նախարարը հայտարարագրել է մեկ բնակարան և ավտոտնակ, սակայն շարժական գույքի՝ ավտոմեքենայի վերաբերյալ տվյալներ իր հայտարարագրում չկան:
Սարգսյանի հունվարի 1–ից մինչև պաշտոնը ստանձնելու՝ հոկտեմբերի 3–ն ընկած ժամանակահատվածում ստացած եկամուտները գոյացել են աշխատավարձից և կազմել 18 միլիոն 460 հազար դրամ:
Վիգեն Սարգսյանի անունը վերջին օրերին շատ է շրջանառվում՝ կապված իր կողմից նոր օրենսդրական նախաձեռնության՝ զոհված կամ հաշմված զինվորականների ընտանիքներին օգնելու նպատակով հիմնադրամ ստեղծելու առաջարկով, ըստ որի՝ յուրաքանչյուր աշխատող քաղաքացուց ամսական 1000 դրամի չափով գումար պիտի գանձվի և ուղղվի զոհված կամ հաշմանդամություն ունեցող զինծառայողների ընտանիքներին:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



