Հինգ տարի մայրաքաղաքի ղեկին
SOCIETYԱրդեն 5 տարի է Երևանը ղեկավարում է Տարոն Մարգարյանը: Նա Երևանի 54–րդ քաղաքապետն է: Արդարության համար նշենք, որ Տարոն Մարգարյանը աչքի է ընկել կառավարման համեմատաբար թափանցիկ ոճով և քաղաքացիների հետ հարաբերություններում համեստ պահվածքով: Հուսալով, որ առաջիկայում քաղաքապետը վճռականություն կունենա վերացնելու թերությունները Երևանի կառավարման համակարգում, թվարկենք մի քանի դրական տեղաշարժ, որն ունեցավ մայրաքաղաքը նրա կառավարման տարիներին:
Օրինակ` «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագիրը, որի նպատակը մայրաքաղաքի ամառային առօրյան ավելի հետաքրքիր դարձնելն էր, և որը լավ առիթ է երևանյան զբոսաշրջիկների հոսքի ավելացման համար:
Իսկ «Երևան–ջազ», «Երևանի գարեջրի», «Համով–հոտով Երևան», «Երևան տարազՖեստ», «Ձմերուկի» փառատոները դարձել են քաղաքային զբոսաշրջային օրացույցի կարևոր բաղադրիչը:
Շատ համայնքներում բարեկարգվել են բակերն ու բազմաբնակարան շենքերի քանդված շքամուտքերը: Ինչ վերաբերում է փողոցների կանաչապատմանն ու մաքրությանը, ապա այս խնդիրը նույնպես բավականաչափ բարելավվել է, իսկ փողոցների լուսավորության հարցը, թեև լիովին լուծված չէ, սակայն նույնպես ընթացիկ փուլում է: Հանուն անկեղծության խոստովանենք նաև, որ բավական փոփոխություններ են եղել սահմանափակ կարողություններ ունեցող մեր հայրենակիցների և հյուրերի կյանքում: Քաղաքում շրջելը նրանց համար ավելի մատչելի է դարձել, քանի որ ոչ միայն մայրաքաղաքի որոշ գետնանցումներ են վերելակներով կահավորվել, այլև մայթերն են վերակառուցվել և դարձել ավելի մատչելի սայլակով շրջողների համար: Բացի այդ, մայրաքաղաքի երթուղիները համալրվել են հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված ավտոբուսներով:
Երևանի թերևս ամենացավոտ հիմնախնդիրը` հասարակական տրանսպորտի կարգավորումն է, ինչի ուղղությամբ, կարծես թե, արդեն աշխատանքներ են տարվում: Մշակվել է Հայաստանի համար աննախադեպ` շուրջ 100 մլն դոլարանոց ծրագիր, որը միտված է արմատապես լուծելու հասարակական խնդիրը Երևանում:
Մայրաքաղաքում դեռևս լուրջ հիմնախնդիր է նաև բազմաբնակարան շենքերի վերելակների խնդիրը, ինչը, հուսով ենք, առաջիկայում կդառնա քաղաքային տնտեսության առաջնահերթություններից մեկը: Հուսանք, որ Երևանը մոտ ժամանակներս կդառնա անվտանգ ու հարմարավետ մայրաքաղաք, որը իր ենթակառուցվածքներով չի զիջի աշխարհի որևէ այլ բարեկեցիկ քաղաքի:
Շուշի Ալավերդյան
1
GRAWE Group and C-Quadrat Investment Group have announced plans to acquire 100% of LIGA Insurance Co...
2
Firebird, Inc. Secures U.S. Export License and Announces Dell Technologies as a Technology Partner, ...
3
IDBank: A Pioneer of Digital Banking and Innovation in Armenia
4
Ucom Completes the Deployment of its 5G Network Across All Cities of Armenia
5
Idram received a permit to establish and operate the Armenian payment and settlement QR system Idram...



