Yerevan, 10.August.2026,
00
:
00
BREAKING


Դեմքի խալերը շատ բան կարող են պատմել ձեր մասին. իմացեք, թե ինչ է նշանակում ձեր խալը

LIFE

168.am-ը գրում է.

Marketium.ru կայքը գրում է, որ մեզնից յուրաքանչյուրը մարմնին «հետքեր» է կրում, որոնք տեղեկատվություն են պարունակում մեր բնավորության, հնարավոր հակումների և ճակատագրի մասին։

• Հատված 1-3։ Մանկության ընթացքում «ապստամբ» եք եղել։ Զարգացած են ստեղծագործական ունակությունները, դուք պաշտում եք ձեռքերով ինչ-որ բան ստեղծելը։ Կարողանում եք մեկ քայլ առաջ մտածել։ Այս հատվածում խալերը վկայում են այն մասին, որ հաջողություններ կարող եք ունենալ բիզնեսում։ Գերադասում եք ղեկավարել աշխատակիցներին, քան աշխատել որևէ մեկի ղեկավարությամբ։

• Հատված 4։ Բավական իմպուլսիվ եք, խարիզմատիկ եք, առանձնանում եք ամբոխից։ Ձեզ համար դժվար է ճիշտ որոշում կայացնելը։ Բոլոր վեճերում աշխատում եք փաստարկներ բերել։ Այս հատվածում խալը խոսում է բռնկուն բնավորության մասին։ Եթե որոշեք հեռացնել այն, կզգաք, որ դարձել եք առավել հանգիստ և գտել եք ներդաշնակությունն այս աշխարհում։

• Հատված 5։ Հոնքի վերևում տեղավորված խալը խոսում է այն մասին, որ դուք հարստանալու պոտենցիալ ունեք, սակայն դրա համար ստիպված պետք է լինեք մյուսներից շատ աշխատել։ Ստիպված կլինեք հոգ տանել եկամուտների մասին, քանի որ ձեր շրջապատում շատ են նախանձ մարդիկ, ովքեր կարող են ձեզ ներքաշել կասկածելի գործարքների մեջ։ Զգուշացեք նրանցից, ովքեր սխեմաներ են առաջարկում, որոնցով իբր կարելի է արագ հարստանալ։

• Հատված 6։ Այս հատվածում խալը խոսում է մտավոր և ստեղծագործական ունակությունների մասին։ Դուք տաղանդ ունեք, որը կարող է ձեզ հաջողություն և համբավ բերել։ Լսեք ձեր սրտին և մի վախեցեք ոչնչից։ Այդ դեպքում հաջողությունը կժպտա ձեզ։

• Հատված 7։ Սա խոսում է այն մասին, որ, ամենայն հավանականությամբ, ընտանիքում առաջանում են անախորժություններ, որոնք ձեզ մոտ անհանգստություն և դժբախտություն են առաջացնում։ Դա ազդում է ձեր կյանքի և աշխատանքի վրա։ Եթե ցանկանում եք ներդաշնակություն ձեռք բերել և առաջ շարժվել, խորհուրդ է տրվում հարազատներին ընդունել այնպիսին, ինչպիսին նրանք կան։

• Հատված 8։ Դուք միշտ խնդիրներ կունենանք ֆինանսների հետ, քանի որ գումարը վատնելու հակում ունեք։ Ձեր գլխավոր խնդիրն է՝ իմանալ, թե երբ է հարկավոր կանգ առնել։ Բացի այդ՝ այս հատվածում խալ ունեցողները սիրախաղ են սիրում։

• Հատված 9։ Սա խալի համար ամենաանհաջող տեղերից մեկն է։ Այս վայրում խալ ունեցողները հաճախ դժբախտ են, աշխատանքում և ընտանեկան կյանքում խնդիրներ ունեն։

• Հատված 10: Շատ հաջողակ եք։ Շրջապատված եք սիրելի և սիրող մարդկանցով, ամենայն հավանականությամբ, շատ երեխաներ և թոռներ ունեք։ Հարազատները միշտ աջակցում են ձեզ, դուք ձեզ նյութապես և հոգեպես բավարարված եք զգում։

• Հատված 11։ Այս վայրում խալը հատուկ է այն անձանց, ովքեր հաճախ են հիվանդանում։ Եթե խալը մեծ է և սև, գերադասելի է հեռացնել այն։

• Հատված 12։ Այս խալն այն բանի ապացույցն է, որ դուք արագ, բայց միևնույն ժամանակ՝ ներդաշնակ կյանք եք վարում։ Բավական միջոցներ ունեք անհոգ կյանքի համար։ Ընտանիքում ամեն ինչ լավ է և հանգիստ։

• Հատված 13։ Գումարը հաճախ շատ է «նեղացնում» ձեզ։ Ցավոք սրտի, հնարավոր չէ որևէ բան անել։ Մնում է միայն հաշտվել։

• Հատված 14։ Այս հատվածում խալի առկայությունը խոսում է սննդի նկատմամբ զգայության մասին։ Սննդային ալերգիան կյանքի ամենամեծ խնդիրներից մեկն է։

• Հատված 15։ Միշտ շարժման մեջ եք։ Սիրում եք թարմացնել բնակարանը և նոր մտքեր ներդնել։ Սիրում եք նոր բաներ իմանալ և լինել նոր վայրերում։ Երբեմն շատ լուրջ եք վերաբերվում պարզ բաներին։ Չափազանց ռոմանտիզմը կարող է վնասել ձեզ։

• Հատված 16։ Ձեր ներսում կարծես թե երկու անձ է կռիվ տալիս։ Պաշտում եք ֆլիրտը, սակայն ձեզ նախատում եք դրա համար, ինչի պատճառով ձեր կյանքում լարվածություն է սկսվում։

• Հատված 17։ Մեծ նշանակություն ունեք հասարակության համար։ Սոցիալապես ակտիվ եք և հրաշալի հռետորական հմտություններ ունեք։ Բայց փորձեք չմեծամտանալ։ Հակառակ դեպքում դա կհանգեցնի նրան, որ կկորցնեք ձեր անունը։ Անհաջողությունները ձեզ վրա լուրջ ազդեցություն են թողնում և կարող են նվազեցնել ինքնագնահատականը։

• Հատված 18։ Միշտ գտնվում եք շարժման մեջ։ Ամենայն հավանականությամբ, արդեն հասցրել եք լինել ամբողջ աշխարհում, կամ ձեզ դա սպասվում է։ Միշտ լսեք սրտի ձայնին. եթե այն խորհուրդ է տալիս մնալ տանը՝ մնացեք։

• Հատված 19։ Շատ ընկերներ ունեք։ Ձեր թուլությունն այն է, որ նույնիսկ մեկ օր չեք կարող ապրել առանց ֆլիրտի։ Եթե երջանիկ եք ամուսնության մեջ, շատ զգույշ եղեք։

• Հատված 20։ Մի սխալ քայլ, և հաջող մարդուց կվերածվեք մարդու, ով քարշ է տալիս իր գոյությունը։ Եթե հաջողակ քաղաքագետ եք, ապա մի սխալ գործողություն անելուց հետո ձեզ կանվանեն բռնակալ։ Զգույշ եղեք։

• Հատված 21։ Այս խալը հաջողության նշան է։

• Հատված 22։ Երջանիկ կյանքով եք ապրում։ Եթե սիրում եք սպորտով զբաղվել, ապա կարող եք հեշտությամբ հայտնի սպորտսմեն դառնալ։ Եթե սիրում եք ղեկավարել մարդկանց, կարող եք դառնալ հրաշալի ղեկավար։

• Հատված 23։ IQ-ի բարձր մակարդակ ունեք։ Լավ է զարգացած նաև ապրելու բնազդը։ Ձեզ վառ և երկար կյանք է սպասվում։ Ձեզ միշտ կուղեկցեն ընկերներն ու մոտ անձինք։

• Հատված 24։ Երիտասարդ կյանքում ձեզ սպասվում է ճանաչում և հարստություն։ Խորհուրդ է տրվում այդ ընթացքում ամեն ինչ ստանալ կյանքից։

• Հատված 25։ Սա ճանաչում և հարստություն է նշանակում։ Մի փոխեք ձեր հայացքները։ Այդ դեպքում ձեզ երկար և վառ կյանք է սպասվում։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Ucom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet