Թուրքիայի ՆԳՆ-ն պաշտոնից ազատել է երկու քաղաքապետի
INTERNATIONAL NEWSԹուրքիայի ներքին գործերի նախարարությունը հեռացրել է պաշտոններից Մարդինի և Սիիրթի (Սղերթ) քաղաքապետեր Ահմեդ Թուրքին և Թունջեր Բաքըրհանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Ահմեդ Թուրքի նկատմամբ հետաքննություն է սկսվել «պետության միությունն ու միասնականությունը խախտելու, զինված ահաբեկչական խմբավորմանը գումար տալու և անդամ լինելու, պաշտոնեական դիրքի չարաշահման, թուրք ժողովրդին, Թուրքիայի Հանրապետությանը, Թուրքիայի Ազգային մեծ ժողովին նվաստացնելու» մեղադրանքներով:
Իսկ Բաքըրհանը նոյեմբերի 16-ին կալանավորվել է «Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամ լինելու, նրանց օգտին քարոզչություն իրականացնելու» մեղադրանքներով:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



