«Всем не до этого». ինչո՞ւ է անհետացել դերասան Սեպուհ Ապիկյանը (լուսանկարներ)
LIFEArmlur.am-ը գրում է.
«Վերվարածները», «Բանակում» հեռուստասերիալներից, «Yere-1» հեռուստանախագծից հանրությանը հայտնի, հիմնականում հումորային դերերով աչքի ընկած դերասան Սեպուհ Ապիկյանը վերջին շրջանում էկրաններին չի երեւում: Հեռուստադիտողների մի ստվար զանգված կարոտել է նրա` հարազատ դարձած կերպարներին:

«Ժողովուրդ»-ը դերասանից հետաքրքրվեց` որն է նրա «անհետանալու» պատճառը: Ս. Ապիկյանի խոսքով` մեր երկրում ապրիլյան վերջին պատերազմից հետո արվեստի, հատկապես կինոյի կամ թատրոնի «հավեսն ու ժամանակը չկա»: Նրա համոզմամբ, շատ հավանական է, որ այս լարված ժամանակահատվածում այն բնույթի նախագծերը (հիմնականում` հումորային-հեղ.), որոնց շրջանակում ինքը հանդես է եկել, քարկոծվեն: Բացի այդ, ըստ նրա՝ նման նախագծերին պետությունը հազիվ թե աջակցի, քանի որ, ինչպես դերասանն է նկատում՝ «всем не до этого»: Այն հարցին, թե արդյոք նա նոր նախագծերում ընդգրկվելու հրավերներ ստանում է, դերասանը պատասխանեց. «Այսօր պրոֆեսիոնալ դերասանի պահանջարկը խիստ նվազել է, քանի որ Հայաստանի բնակչության 80 տոկոսը «դերասան է»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



