Ուլյուկաևի պերճանքն ու թշվառությունը
INTERNATIONAL NEWSՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևին նոյեմբերի 16–ին Պետդումայում էին սպասում, որտեղ պատրաստվում էր մասնակցել իշխող կուսակցության ֆրակցիայի ընդլայնված նիստին, սակայն, երկուշաբթի գիշերը ձերբակալվեց իրավապահների կողմից: ՌԴ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, ըստ որի` Ուլյուկաևի դեմ քրեական գործ է հարուցվել «Ռոսնեֆտ» ընկերությունից սպառնալիքի ճանապարհով $2 մլն կաշառք պահանջելու և ստանալու պահին։ Իսկ արդեն օրվա երկրորդ կեսին տեղեկացանք, թե նախագահ Պուտինն ու վարչապետ Մեդվեդևը քննարկել են խնդիրը և իրավապահներին կոչ արել մանրակրկիտ հետաքննություն անցկացնել գործի առնչությամբ:
Նյութը գրելու պահին մանրամասներ չէին հայտնվում, բայց նույն աղբյուրի շնորհիվ պարզ դարձավ, որ նախարարը «Ռոսնեֆտից» կաշառք էր ստացել` «Բաշնեֆտի» արժեթղթերի 50% պետական մասնաբաժինը գնելու գործարքը հաջողացնելու և այդ նպատակով ընկերությանը դրական գնատական տրամադրելու համար:
ՌԴ նախագահի մամլո խոսնակ Վլադիմիր Պեսկովին մեդիան դեռ գիշերն էր անհանգստացրել, ու չնայած վերջինս կարկամել էր, իբր` առաջադրված է լուրջ մեղադրանք, որը դեռ պիտի ապացուցվի, և ոչինչ չէր կարողացել ասել Պուտինի տեղեկացվածության մասին, արդեն նոյեմբերի 15–ի երկրորդ կեսին հայտարարեց, թե մոտ մեկ տարի տևած օպերատիվ աշխատանքների առաջին պահից իսկ ՌԴ նախագահը տեղեկացվել է ամեն ինչի վերաբերյալ…
Ի դեպ, սրանից մեկ ամիս առաջ «Ռոսնեֆտը» պաշտոնական հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ առքուվաճառքի պայմանագիր է կնքել «Բաշնեֆտ» ընկերության պետական մասնաբաժինը գնելու համար և իրականացրել է պարտավորությունը` դաշնային բյուջե փոխանցելով 329,7 մլրդ. ռուբլի: Իր հերթին Տնտեսական զարգացման նախարարը մամուլին հայտնել էր, թե «Ռոսնեֆտի» առաջարկը միակն է եղել, որ խնդրի ֆինանսական կողմից մինչև հետագա կառավարում` բավարար է գնահատվել անկախ և պետական փորձագետների կողմից: Ավելին` նաև գլուխ էր գովել, թե հենց միայն «Ռոսնեֆտի» առաջարկի արդյունքում «Բաշնեֆտի» արժեթղթերի գները բարձրացել էին մոտ 20%–ով:
Նշենք նաև, որ այս ընկերությունները մեզ հետաքրքրում են ոչ միայն ռազմավարական գործընկերոջ մոտ արձանագրված «տհաճության», այլ հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի գործի առումով: Ի վերջո, չափազանց վատ առողջությամբ անտանելի պայմաններում պահվող Հայրապետյանը քննչական կոմիտեի կողմից մեղադրվեց հենց «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերը հափշտակելու մեջ: Ընդ որում` նրա մասնակցությունը գործին մինչև վերջ էլ անհասկանալի մնաց, որովհետև, հայր ու որդի Ռահիմովների հետ մեկտեղ, ԱՖԿ «Սիստեմա» ԲԲԸ–ի տնօրենների խորհրդի նախագահ Եվտուշենկովն էր մեղադրվում «Բաշնեֆտ» ընկերությունը գնելու միջոցով փողերի լվացման մեջ, (հետաքննիչները կարծում էին, որ արժեթղթերը 2009–ին գնվել են 500 միլիոն դոլար «զեղչով»), որոնք անպատիժ մնացին, Եվտուշենկովի նկատմամբ խափանման միջոց կիրառվեց տնային կալանքը, և ամբողջ գործը բարդվեց Հայրապետյանի գլխին: Վերջինիս փաստաբանն, ի դեպ, մինչև վերջերս ակնարկում էր ոչ միայն թվարկված անձանց, այլև ինչ–ինչ պաշտոնյաների: Ուստի, կարելի է ենթադրել, որ առաջիկայում նաև այս գործով նոր մանրամասներ ի հայտ կգան…
1
Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation ...
2
Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Conc...
3
AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little Ones
4
Opportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region...
5
The Armenian UBPay system partners with iSend remittance global service



