Վախճանվել է սպիտակ ջազի հիմնադիրներից մեկը՝ Մոուզ Էլիսոնը
SOCIETYՆոյեմբերի 15-ին վախճանվել է ամերիկացի դաշնակահար, ջազի և բլյուզի երաժիշտ Մոուզ Էլիսոնը, հայտնում է Lenta.ru-ն:
Կատարողի մահվան լուրը հաստատել Է նրա կինը՝ Օդրը:
Նոյեմբերի 11-ին լրացել էր Էլիսոնի 89-ամյակը: Նա մահացել է Հարավային Կարոլինայի իր տանը:
Երաժիշտը համարվում է սպիտակ ջազի հիմնադիրներից մեկը և հայտնի է առանձնահատուկ ոճով, որը ջազը և բլյուզը զուգորդում է քանթրիի տարրերի հետ:
Էլիսոնի երգերի քավերները ձայնագրել են այնպիսի արտիստներ, ինչպիսիք են Van Morrison-ը, The Who-ն, The Clash-ը, Elvis Costello-ն եւ Yardbirds-ը:
Իր կյանքի ընթացքում երաժիշտը թողարկել է ավելի քան 30 սկավառակ, որոնցից առաջինը՝ Back Country Suite-ը, թողարկվել է 1957 թվականին:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
4
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



